Տարածաշրջան 19:31 20/09/2014

Մեծ Բրիտանիայի «ապտակը» Ադրբեջանին

Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին կայացած անկախության հանրաքվեի արդյունքներով քվեարկությանը մասնակցած բնակիչների կեսից ավելին` 55%-ը, դեմ արտահայտվեց Միացյալ Թագավորությունից անկախանալուն:

Ի սկզբանե հանրաքվեն մեծ միջազգային արձագանք էր առաջացրել` հատկապես Եվրոպայի այն շրջաններում, որտեղ օրակարգային խնդիր է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը: Որպես այդպիսի շրջաններ` կարելի է նշել Կատալոնիան, Բասկերի երկիրը, Կորսիկան, Գագաուզիան: Վերջիններիս համար Շոտլանդիայի անկախության հանրաքվեի հիմնական արժեքը նախադեպային դառնալու հավանականությունն է:

Հանրաքվեի կարևորությունը մեծ է նաև հետխորհրդային տարածքում, որտեղ որպես կանոն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ավելի շուտ ընկալվել է «իբրև տարածքի կորուստ», հետևաբար այդ իրավունքի իրացումը գրեթե միշտ հանդիպել է «կենտրոնի» կողմից բիրտ ուժի հակադրության: Ուստի պատահական չէ, որ վերստին ակտիվացան քննարկումներն այն մասին, որ թե ինչ կտա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին շոտլանդական հանրաքվեի անցկացումը:

Այս առումով նախևառաջ նկատենք, որ իրավական տեսանկյունից նախադեպայնության մասով Շոտլանդիայի անկախության հանրաքվեն առանձնապես ոչինիչ չի տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը մեկ պարզ պատճառով, որ Արցախի անկախությունն արդեն իսկ իրականացված գործընթաց է, իսկ բանակցային ձևաչափում էլ լիարժեքորեն ապահովված է իրավական հիմքը:

Սակայան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում շոտլանդական հանրաքվեն կարևոր է նրանով, որ ձևավորվեց նախադեպ, երբ «կենտրոնը»` տվյալ դեպքում Մեծ Բրիտանիայի իշխանությունները, որևէ խոչընդոտ չստեղծեցին շոտլանդացիների ազատ կամարտահայտման համար: Հատկանշական է, որ տարիներով դեմ լինելով շոտլանդացիների անկախացմանը` արդեն մեկ տարուց ավել տևող հանրաքվեի նախապատրաստական փուլում պաշտոնական Լոնդոնը հակափաստարկներ ներկայացնելուց և Շոտլանդիայի ինքնավարությունը բարձրացնող լիազորություններ շնորհելու մասին հայտարարություններից բացի ոչ մի բռնի գործողություն չձեռնարկեց:

Արևմտյան հանրույթի ներկայացուցիչ Մեծ Բրիտանիայի կողմից սա իրական քաղաքական և քաղաքակրթական «դաս» էր` ուղղված այնպիսի պետություններին, ինչպիսին Ադրբեջանն է, որը 90-ականների սկզբին ինքնորոշման միջոցով իր ճակատագիրը որոշել ցանկացող արցախցիներին պատասխանեց էթնիկական զտումներով, զանգվածային կոտորածներով, տեղահանությամբ և ի վերջո պատերազմով:

Շոտլանդական հանրաքվեի գրանցած պրակտիկան լուրջ քաղաքական գործոն կարող է դառնալ հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում` հարված հասցնելով ադրբեջանական կողմի այն թեզին, որ ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը գտնվում են հակասության մեջ, իսկ վերջնս էլ առաջնայնություն ունի ինքնորոշման իրավունքի նկատմամբ:

Հատկանշական է, որ հանրաքվեի արդյունքները` նույնիսկ այն դեպքում, երբ Շոտլանդիան ձեռք չբերեց անկախություն և շարունակելու է մնալ Միացյալ Թագավորության կազում, փաստում են այն մասին, որ շոտլանդացիները լիակատար հնարավորություն ունեցած կիրառել իրենց ազատ կամարտահայտման իրավունքը, որին պաշտոնական Լոնդոնը պատասխանեց ընմբռնելի և հանդուրժողական կեցվածքով:

Ինքնորոշվելով և մնալով Միացյալ Թագավորության կազմում` շոտլանդացիներն էլ իրենց հերթին ցույց տվեցին Ադրբեջանի նման պետություններին, որ կարող են իրենց ճակատագիրը վստահել միայն այնպիսի պետության, որտեղ ինքորոշման իրավունքի ընդունումը և ճանաչումը համարվում է բացառիկ ժողովրդավարական նորմ:

Վերը նշվածը ևս մեկ անգամ փաստում է, որ ժողովրդավարության մակարդակով Ադրբեջանի նկատմամբ ակնհայտ առաջընթաց գրանցած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակությունը երբևէ չի կարող իր ճակատագիրը վստահել մի երկրի, որտեղ նույնիսկ սեփական քաղաքացիների հիմնարար իրավունքները և ազատությունները պաշտպանված չեն:

Հետևաբար, հակված չլինելով չափազանցնել Շոտլանդիայի անկախության հանրաքվեի ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, միաժամանակ նաև չենք կարող չնկատել, որ նմանատիպ գործընթացները փոխում են միջազգային հանրության ընկալումները, աստիճանաբար ավելի հասկանալի և օրինաչափ դարձնելով Արցախի անկախությունը: Մյուս կողմից էլ ԼՂ անկախության միջազգային ճանաչման գործընթացում նման նախադեպերը կարող են հայկական կողմի համար ծառայել որպես լուրջ քաղաքական կապիտալ:

Կնյազ Սարոյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}