Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա- Հայաստան բարեկամության խմբի նախագահն` ԱԳՆ-ում
Այսօր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, Սոցիալիստական խմբակցության անդամ Ֆիլիպ Կալտենբախին: Այս մասին հայտնում էԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, մասնավորապես` միջխորհրդարանական համագործակցությանը, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում զարգացման համագործակցության հեռանկարներին:
Սենատոր Կալտենբախի խնդրանքով նախարարի տեղակալ Նազարյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ