Տնտեսություն 16:01 22/09/2014

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սպասված հետևանքները Հայաստանի վրա

Հայաստանյան լրատվական և մասնագիտական դաշտի զգալի մասը դեռ տարվա սկզբից կանխատեսում էր, որ Ռուսաստանի շուրջ ծավալվող զարգացումներն իրենց ծանրագույն հետևանքներն են ունենալու Հայաստանի տնտեսության վրա: Մինչ այժմ գրանցված ցուցանիշներն ու միջազգային կազմակերպությունների գնահատականները հուշում են, որ աղետալի հետևանքները, կարծես թե, «ուշանում են»:

Ռուսաստանի շուրջ օղակը փորձում են ավելի ու ավելի ձգել: Երեք տասնյակից ավել երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև Ռուսաստանի պատասխան քայլերն, իսկապես, բարդ վիճակ են ստեղծել ռուսական տնտեսության և, հետևաբար, դրանից կախում ունեցող տնտեսությունների համար: Մյուս կողմից էլ նավթաարդյունաբերության խոշոր խաղացողները սկսել են ազդել նավթի` Ռուսաստանի հիմնական խաղաթղթի, գների վրա, և ներկայումս Brent ապրանքանիշի նավթի գինը 97 դոլար է` 1 բարելի համար, ինչը ամենացածր գինն է վերջին երկու տարիների ընթացքում: Մասնագետները նույնիսկ կանխատեում են,  որ նավթի գինը կարող է իջնել մինչև 80 դոլար, ինչը չափազանց լուրջ խնդիրներ կստեղծի ոչ միայն Ռուսաստանի համար:

Ռուբլու փոխարժեքի նկատվող անկումը նշված գործոնների անմիջական հետևանքն է, ինչն անդրադառնում է նաև բնակչության իրական եկամտի ծավալների վրա: Դատելով ռուս պաշտոնյաների հայտարարություններից` նրանք ընդհանուր մակրոտնտեսական կայունության պահպանման վերաբերյալ լուրջ մտահոգություն ունեն և այս նպատակով մի շարք քայլեր են ձեռնարկում: Մասնավորապես 2015-2017թթ-ի բյուջեն ծրագրելիս հաշվարկների հիմքում նախատեսվում է նավթի գինը սահմանել 90 դոլար, բացի այդ ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2015-ին հրաժարվել Պահուստային ֆոնդը համալրելու քայլերից և կատարել մի շարք պետական կազմակերպությունների` այդ թվում «Ռոսնեֆթի» բաժնետոմսերի 19,5%-ի մասնավորեցում, որից կգոյանա շուրջ 100 մլրդ ռուբլի:

Ստեղծված իրավիճակն առաջին հայացքից վտանգավոր տեսլական է ստեղծում Հայաստանի համար, որը բազմաթիվ հայտնի ու անհայտ թելերով կախում ունի Ռուսաստանից, ու խիստ բացասական կանխատեսումներ անելու տեղիք է տալիս: Սակայն միջազգային կառույցների գնահատականները և պաշտոնական ցուցանիշների պարզ համադրումը բավական հետաքրքիր պատկեր է ստեղծում, ինչը ցրում է նման աղետալի սպասումները:

Մի կողմ թողնելով պաշտոնական վիճակագրությանը վստահել-չվստահելու նախապաշարումները՝ դիտարկենք այն գործոնները, որոնք փոխկապված են Ռուսաստանի հետ և առավելագույնս զգայուն են Հայաստանի համար: Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների շրջանակներում հաճախ է խոսվել այն մասին, որ մասնավոր անձանց կողմից դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումներն այս տարի զգալիորեն կկրճատվեն: Սակայն ՀՀ Կենտրոնական բանկի տրամադրած տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա սկզբից մինչև հուլիսի վերջ ՌԴ-ից ստացված մասնավոր դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն հատվածի համեմատ չեն նվազել: Նույնիսկ առկա է աննշան աճ` 2014թ-ի հունվար-հուլիսին ստացվել է 878 միլիոն  դոլար, իսկ 2013թ-ին` 870 միլիոն  դոլար: Ընդ որում անկում է արձանագրվել ԱՄՆ-ից փոխանցվող դրամական միջոցների ծավալներում` նախորդ տարվա համեմատ 14%-ի չափով:

Սա բացատրվում է այն հանգամանքով, որ մասնավոր անձանց կողմից փոխանցվող միջոցները հիմնականում կայուն չափ են ունենում: Մեծ հաշվով դրանք իհարկե կապված են Ռուսաստանի ընդհանուր տնտեսական վիճակի հետ, սակայն կարճ ժամանակահատվածում պատժամիջոցներն անմիջապես չեն կարող ազդել փոխանցումների ծավալների վրա: Կարճաժամկետում առավել շոշափելի ազդեցություն կունենա ռուբլու արժեզրկումը, սակայն այդ գործընթացը, ինչպես երևում է ՌԴ ֆինանսական շուկայից, վերահսկելի է ռուսական կողմի համար: Այստեղ պետք է չմոռանալ, որ Ռուսաստանն այս պահին հսկայական ոսկեարժութային պահուստներ ունի` 465,2 մլրդ դոլարի չափով: Եվ չնայած տարվա սկզբից պահուստները կրճատվել են 45 միլիարդով, սակայն առնվազն դրամական ինտերվենցիաների հաշվին Ռուսաստանին կհաջողվի ֆինանսական շուկան կայուն պահել:

Առավել հետաքրքիր և, միևնույն ժամանակ, մտահոգիչ պատկեր է ձևավորվել Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-հուլիս ամիսներին առևտրի ծավալները նախորդ տարվա նույն հատվածի համեմատ ավելացել են 4,1%-ով և կազմել են ավելի քան 731 միլիոն  դոլար: Ընդ որում այս աճն ապահովվել է միայն Ռուաստանից ներմուծման ավելացման հաշվին, որն աճել է 7,4%-ով, մինչդեռ արտահանումը կրճատվել է 6,1%-ով: Եվ սա այն պարագայում, որ անընդհատ խոսվում էր պատժամիջոցների հաշվին Հայաստանից արտահանման ծավալների մեծացման մասին:

Հայկական կողմին առավել շատ հետաքրքրող մյուս բաղադրիչը` Ռուսաստանից կատարվող ներդրումները, նույնպես զգալի կերպով աճել են նախորդ տարվա համեմատությամբ: ՌԴ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա միայն առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ուղղված ուղղակի ներդրումները կազմել են 193 մլն դոլար, մինչդեռ անցած ողջ տարվա ընթացքում իրականացվել է ընդամենը 94 մլն դոլարի ներդրում: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի` այդ ներդրումներն ուղղված են եղել հիմնականում էներգետիկայի, հեռահաղորդակցության, քիմիական արդյունաբերության, շինարարության ոլորտներին (նշենք, որ երկու ծառայությունների տրամադրված տվյալներն ունեն որոշակի շեղումներ):

Ինչպես կարող ենք ենթադրել ներկայացված ցուցանիշներից` շատերի կողմից կանխատեսված տնտեսական ցնցումները դեռևս տեղ չեն հասել և տեսանելի ժամանակահատվածում դեռևս լուրջ սպառնալիքներ կարող ենք չսպասել: Հիմնական խնդիրը, որ կարող է առաջանալ Ռուսաստանի դեմ կիրառվող միջոցառումներից, ինչպես արդեն նշվեց, ռուբլու արժեզրկման հետևանքով արտագնա աշխատանքի մեկնածների փոխանցած միջոցների արժեզրկումն է:

Իհարկե, պատժամիջոցների հետագա խորացումը, նավթի գների շարունակական անկումը, Ռուսաստանին նորագույն տեխնոլոգիաներից զրկումը երկարաժամկետ հատվածում լուրջ խնդիրներ կառաջացնեն: Եթե ստեղծված իրավիճակը լուծում չգտնի, ապա հաջորդ տարվա գարնանից, երբ սովորաբար սպառվում են պաշարները, ռուսական տնտեսությունը կտա առաջին ճաքերը:

Այստեղ կարող ենք նաև մեջբերել միջազգային կազմակերպությունների գնահատականները և կանխատեսումները, որոնք հիմնականում հանգում են այն տեսակետին, որ մինչ այս տարվա վերջ Ռուսաստանի տնտեսական աճը զրոյական կլինի, այսինքն առնվազն կպահպանի այն, ինչ ուներ նախապես: Սակայն մյուս տարվանից Ռուսաստանին սպառնում է ռեցեսիա և տնտեսական անկում:

Օրինակ` ըստ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետազոտությունների`  2014թ-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կմնա անփոփոխ, իսկ 2015թ-ին կանխատեսվում է 0,2% տնտեսական անկում: Չնայած դրան` նույն կառույցի գնահատականներով` 2014թ-ին Հայաստանում ՀՆԱ-ն կաճի 3%-ով, իսկ 2015թ-ին` 3,5%-ով:

Գոռ Ծառուկյան, տնտեսագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}