Շոտլանդիայի վարչապետը Լոնդոնին մեղադրում է հանրաքվեի մասնակիցներին խաբելու մեջ
Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը Լոնդոնին մեղադրում է անկախության հանրաքվեի այն մասնակիցներին խաբելու մեջ, ովքեր կող են արտահայտվել Շոտլանդիայի ու Մեծ Բրիտանիայի միասնությանը. փոխանցում է «Լենտա.ռու»-ն:
Սալմոնդի խոսքով, Շոտլանդիայի անկախությանը դեմ քվեարկածները հիասթափված են ու բարկացած, քանի որ Մեծ Բրիտանիայի երեք հիմնական կուսակցությունների առաջնորդները՝ Դեվիդ Քեմերոնը՝ Պաղպանողական կուսակցությունի, Նիկ Քլեգը՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, Էդ Միլիբենդը՝ Լեյբորիստական կուսակցությունից, հրաժարվել են Շոտլանդիայի լիազորություններն ընդլայնելու վերաբերյալ իրենց տված խոստումից:
Ի դեպ, Քեմերոնի ու Էդ Միլիբենդի միջև դրա վերաբերյալ տարաձայնությունները սկսել են հենց այն օրը, երբ պարզ դարձան հանրաքվեի արդյունքները:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայում անկախության հանրաքվեն անցկացվեց սեպտեմբերի 18-ին: Մասնակիցների մոտ 55 տոկոսը դեմ արտահայտվեց Շոտլանդիայի անկախանալուն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին