Բ. Սահակյան. Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման մեջ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության սենատի անդամ Ֆիլիպ Կալտենբախին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Ֆրանսիան նշանակալի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում, ինչը պայմանավորված է միջազգային հարաբերություններում Ֆրանսիայի կարևոր դերակատարությամբ, այնտեղ հայկական մեծ համայնքի առկայությամբ և Ֆրանսիայի հանդեպ հայ ժողովրդի ընդգծված բարեկամական վերաբերմունքով:
Երկրի ղեկավարի խոսքով՝ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման մեջ եւ պատրաստ է անել հնարավորն այս ուղղությամբ: Որպես փոխգործակցության կարևոր ուղղություն՝ երկուստեք նշվել է խորհրդարանական կապերի զարգացումը և դրա համար անհրաժեշտ հիմքերի առկայությունը:
Հանդիպմանը մասնակցել է ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ