Ճապոնիան հետ է կանչել Պուտինին ուղարկված հրավերը
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հետ է կանչել այս տարվա աշնանը Տոկիո այցելելու Վլադիմիր Պուտինին ուղարկված հրավերը և միաժամանակ հույս հայտնել, թե բանակցություններ կվարի ՌԴ նախագահի հետ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովի շրջանակներում, որը կայանալու է Պեկինում:
Այս մասին տեղեկացնոմ է «Գազետա.ռու» կայքը, վկայակոչելով «Կիոդո» գործակալության անանուն աղբյուրներին:
Հաղորդագրության համաձայն, ճապոնական կառավարության որոշման վրա ազդել է նաև Միացյալ Նահանգները, որը Պուտինի այցը հետաձգելու պնդրանքով դիմել է այդ երկրի կառավարությանը:
Հիշեցնենք, Ճապոնիայի կառավարությունը սեպտեմբերի 19-ին հայտարարել էր, թե մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին