Լեռնիկ Ալեքսանյան. Այս ամենից Ռուսաստանը շահած դուրս կգա (տեսանյութ)
Հանրապետական խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը դժվարանում է հստակ ասել, թե Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա: Միաժամանակ վստահ է, որ հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում կլինեն և բացասական և դրական փոփոխություններ:
«Մենք հնարավորություն ունենք ճիշտ, արդյունավետ օգտագործել այս պահերը մեր գյուղատնտեսության զարգացման համար: Գիտենք, որ եթե կա պահանջարկ, առաջարկը ավելի շուտ է ձևավորվում, այսօր թիվ մեկ խնդիրը գյուղատնտեսական ապրանքի իրացումն է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավորը:
Ալեքսանյանը չի բացառում, որ Ռուսաստանը, ունենալով նյութական ու այլ ահռելի ռեսուրսներ, կքչացնի իր կախվածությունը Արևմուտքից ու Եվրոպայից:
«Ես այն համոզմունքն ունեմ, որ Ռուսաստանն այս ամենից շահած դուրս կգա: Մենակ այն բանի համար, որ այսօր Ռուսաստանի նկատմամաբ պատժամիջոցներ են կիրռավում, հրաժարվել Եվրասիական միության անդամակցությունից, ես կարծում եմ, որ դա քաղաքական չի»,-ասաց Ալեքսանյանը, նկատելով, որ այսօր Ռուսաստանում քաղաքական համերաշխություն է տիրում:
Մանրամասները՝ տեսանյութում: