Չենք կարող տարին ավարտել առանց սահմանապահ համայնքների հարցին քաղաքական լուծում տալու. Ն.Փաշինյան
«Մենք չենք կարող տարին ավարտել առանց սահմանապահ համայնքների հարցին քաղաքական լուծում տալու: Սահմանապահ համայնքները պետք է ստանան ոչ միայն արտոնություններ, այլև քաղաքական կարգավիճակ: Հենց սա ենք շեշտել մեր ներկայացրած նախագծով: Նախագծի դեմ բերված փաստարկները ոչ միայն համոզիչ չէին, այլև զուրկ են հիմքից: Կարծում եմ՝ քննարկմանը ներկա լրագրողները համոզվել են դրանում»,- facebook-յան իր էջում գրառել է ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով ԱԺ տարաքծային կառավարման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի կողմից մերժման արժանացած իր` «Սահմանապահ համայնքների մասին» օրինագիծը:
Հիշեցնենք, նախագծող ընդդիմադիր պատգամավորն առաջարկում էր մի շարք արտոնություններ տրամադրել սահմանապահ գյուղերի բնակիչներին` ազատել մի շարք հարկատեսակներից, 50 տոկոսով փոխհատուցել կոմունալ ծախսերը և այլն: