Ռուսաստանն ԱՄՆ-ին հիշեցնում է սիրիական տարածքների ռմբակոծության պատասխանատվության մասին
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկված հրթիռային հարվածները Սիրիայի տարածքում տեղակայված «Իսլամական պետության» զինյալների ուղղությամբ կարող է իրագործվել միայն միջազգային իրավունքի շրջանակներում, այն է՝ Սիրիայի կառավարության համաձայնությամբ կամ ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան որոշմամբ:
ԱԳ Հայտարարության տեքստում նշվում է, թե միջազգային իրավունքը ենթադրում էր, որ Միացյալ Նահանգները սպասվող հարվածների մասին ոչ թե ֆորմալ զգուշացում պետք է փոխանցեին Սիրիայի կառավարությանը, այլև պետք է ստանային այդ երկրի կառավարության հստակ համաձայնությունը նման օպերացիայի ձեռնարկման հարցում:
Նշենք, ավելի վաղ հաղորդվել էր, թե Միացյալ Նահանգները Սիրիական կառավարության տեղյակ էր պահել ռմբակոծությունների մասին Իրաքի ԱԳ նախարարության միջոցով: ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը հաջորդել էր այսօր առավոտյան Միացյալ Նահանգների օդուժի կողմից ԻԼԻՊ զինյալների դիրքերի ռմբակոծություններին:
ՌԴ ԱԳՆ-ում հիշեցրել են, թե ահաբեկչության դեմ պայքարը ենթադրում է «ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային ողջ հանրության » համակարգված ջանքերի գործադրում, մինչդեռ «սեփական աշխարհաքաղաքական առաջադրանքները, տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականություն խախտելու միջոցով լուծելու փորձերն էլ ավելի են մեծացնում լարվածությունն ու ապակայունացնում իրավիճակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին