Սիրիայի քրդերը իսլամիստների դեմ ԱՄՆ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել
Սիրիայում գերիշխող քրդական կուսակցությունը ողջունել է ԱՄՆ-ի օդային հարվածները Սիրիայում Իսլամական պետության դիրքերի ուղղությամբ և գրոհայինների դեմ գործողությունների շրջանակում համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք կոալիցիայի հետ համագործակցության ենք սպասում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում, որը սպառում են Մերձավոր Արևելքում մարդկային արժեքներին»,-ասվում է քրդական «Ժողովրդավարական Միություն» կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմի հայտարարության մեջ:
Մուլիսմը նաև զգուշացրել է, որ քրդական Կոբանի գյուղը վտանգված է, քանի որ Իսլամական պետության գրոհայինները հարձակվել են շրջակա գյուղերի վրա, ինչը ստիպել է հազարավոր քրդերի հատել Թուրքիայի սահմանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ն և Ծոցի արաբական մի քանի երկրների առաջին օդային հարվածն են իրականացրել Սիրիայում Իսլամական պետության դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրականացվել է 14 հարված, ոչնչացվել է 70 գրոհային: