Քաղաքական 16:50 30/09/2014

Հայ-հունական տնտեսական հարաբերությունները պետք է համարժեք դառնան քաղաքականին

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների առանձնազրույցը: Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: 

Հայերի և հույների պատմական ընդհանրությունները

Հունաստանը, մինչև 1821թ.-ը լինելով Օսմանյան կայսրության մաս, կրել է թուրքական լծի բոլոր բացասական երևույթները՝ կոտորածներ, ձուլում, արտաքսում պատմական հայրենիքից, ինչն այժմ էլ իր ազդեցությունն է թողնում երկու ժողովուրդների փոխվստահության մթնոլորտի ձևավորման վրա:

Պետությունները բազմաթիվ անգամ հայտնվել են խրամատների տարբեր կողմերում և պատերազմել միմյանց դեմ 4 անգամ`վերջին պատերազմը տեղի է ունեցել 1919-1922թթ.-ին:

Թուրք-հունական հարաբերությունների վրա իր ազդեցությունն է թողնում առաջին հերթին Պոնտոսի հույների ցեղասպանության հարցը, որն իրականացվել է երիտթուրքերի և հետագայում նրանց քաղաքական դաշտում փոխարինած քեմալականների կողմից 1915-1923 թթ.-ին՝ Օսմանյան կայսրության տարածքում՝ մերձսևծովյան շրջանում՝ պատմական Պոնտոսում, ինչպես նաև կայսրության այն քաղաքներում, որտեղ առկա էր հունական ներկայությունը:

Տարբեր գնահատականներով, հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով զոհվել է մինչև 1.2 միլիոն մարդ: Հունաստանի խորհրդարանը մայիսի 19-ը համարում է Փոքր Ասիայի հույների ցեղասպանության հիշատակման օր:

Անկարայի և Աթենքի միջև հարաբերություններում հաջորդ ցավոտ կետը՝ Ստամբուլում հունական ջարդերն են, որոնք իրականացվել են 1955թ.-ի սեպտեմբերի 6-7-ը և ուղղված են եղել այդ քաղաքում 2500-ամյա ներկայություն ունեցող հույն ժողովրդի դեմ:

Ջարդերի հետևանքով զոհվել են բազմաթիվ հույներ, ինչպես նաև հայեր, հրկիզվել հունական խանութներ, եկեղեցիներ և այլ շինություններ՝ համայնքին հասցվել էր ահռելի տնտեսական վնաս: Այսպես, թուրք ջարդարարները, որոնք հովանավորվում և ուղղորդվում էին պետական բարձր մակարդակով և թողտվությամբ երկու օրվա ընթացքում պղծել են 80 եկեղեցի, թալանել 4500 խանութ, 2500 բնակարան, 40 դպրոց, բռնաբարվել է ավելի քան 2000 կին և աղջիկ: 

Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված հույն ժողովուրդը իր պարտքն է համարել ճանաչել և դատապատել Հայոց ցեղասպանությունը, ինչի մասին Հունաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը.
«Մենք շնորհակալ ենք Հունաստանին Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկն օրենքի ուժով ճանաչելու, իսկ այժմ նաև ժխտողականության դեմ պայքարում կատարած կարևոր օրենսդրական քայլի համար: Օրեր առաջ Հունաստանի խորհրդարանի կողմից Ռասիզմի և այլատյացության դեմ օրինագծի լրամշակված տարբերակի ընդունումը ցեղասպանության հանցագործության փուլ կազմող ժխտողականության դեմ պայքարի արդյունավետ միջոց է»,-նշել է երկրի ղեկավարը:

Նշենք, որ 1996 թ.-ի ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանության պատմական փաստը:

Թուրք-հունական հակասությունները սերտացնում են Աթենքի և Երևանի կապերը

Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում առկա են 3 անկյունաքարային խնդիրներ, որոնք հետագայում ևս իրենց ազդեցությունն են թողնելու երկու հարևան երկրների և ժողովուրդների փոխհարաբերություններում:

Թուրք-հունական հարաբերությունների վրա իր ազդեցությունն է թողնում առաջին հերթին Պոնտոսի հույների ցեղասպանության հարցը, որն իրականացվել է երիտթուրքերի և հետագայում նրանց քաղաքական դաշտում փոխարինած քեմալականների կողմից 1915-1923 թթ.-ին՝ Օսմանյան կայսրության տարածքում՝ մերձսևծովյան շրջանում՝ պատմական Պոնտոսում, ինչպես նաև կայսրության այն քաղաքներում, որտեղ առկա էր հունական ներկայությունը:

Կիպրական խնդիրը նույնպես համարվում է Աթենքի ու Անկարայի հարաբերությունների վատթարացման գործոններից մեկը:
Թուրքիան 1974 թ.-ին «Атилла» գործողության ընթացքում օկուպացրել է Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը, Կիպրոսի հյուսիսում իրականացրել հույների էթնիկ զտումներ և այդ շրջանում տեղակայել է իր ռազմաբազաները:

Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան դատապարտվել է միջազգային տարբեր կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի կողմից, սակայն չնայած միջազգային բացասական վերաբերմունքին Անկարան Հյուսիսային Կիպրոսում ստեղծեց երկրորդ թուրքական պետությունը՝ 1983 թ.-ին ճանաչելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:

Այս պահի դրությամբ Հյուսիսային Կիպրոսում է գտվում Թուրքիայի ԶՈւ-րի 11-րդ բանակային կորպուսը, որի ընդհանուր թիվը հասնում է գրեթե 40.000-ի:

Թուրքիան Հյուսիսային Կիպրոսը օկուպացնելուց հետո այնտեղ էթնիկ զտումներ է իրականացրել: Թուրքական ներխուժման հետևանքով Հյուսիսային Կիպրոսը լքել է 200.000 հույն՝ թողնելով իրենց բնակավայրերը և գույքը: Կղզու հյուսիսային հատվածի ժողովրդագրական դեմքը փոխելու համար Անկարան սկսած 1974թ.-ից կղզում վերաբնակեցրել է 80.000-100.000 թուրք: Տարբեր գնահատականներով, Հյուսիսային Կիպրոսում 55 եկեղեցի վերածվել է մզկիթի, 50 տաճար և վանք պղծվել է:

Թուրք-հունական հակասությունների խորացմանը լրացուցիչ ազդակ է հաղորդում նաև Թուրքիայի և Հունաստանի միջև եղած տարածքային վեճը՝ Էգեյան ծովի որոշ կղզիների պատկանելիության, ինչպես նաև տարածքային ջրերի բաժանման հետ կապված, ինչը մի քանի անգամ երկու երկրներին՝ ՆԱՏՕ-ում դաշնակիցներին կանգնեցրել է պատերազմի շեմին: 


Հայկական և հունական համայնքների դերը երկկողմ հարաբերություններում

Հունաստանի հայ համայնքի թվաքանակը 20-րդ դարում պարբերաբար ենթարկվել է տատանումների։ 1923թ. այն հասել է գագաթնակետին (120.000)՝ կապված դեռևս 19-րդ դարի 90-ական թթ. հայկական կոտորածների, 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության և հույն-թուրքական պատերազմի (1919-22թթ.) հետևանքով հազարավոր հայերի՝ դեպի այդ երկիր զանգվածային գաղթի հետ։

Հետագայում, սակայն, նկատվել է հայ բնակչության արտահոսք Հունաստանից ինչպես Խորհրդային Հայաստան, այնպես էլ եվրոպական ավելի զարգացած երկրներ ու ԱՄՆ։

Դեպի Խորհրդային Հայաստան գաղթը պայմանավորված էր հայրենադարձության քաղաքականությամբ, որին իր ակտիվ և ոգևորված մասնակցությունը բերեց Հունաստանի հայ համայնքը։ 1924-27թթ., 1932-33թթ. և 1946-47թթ. Մեծ հայրենադարձության տարիներին Խորհրդային Հայաստանի ճամփան բռնեցին մոտ 60.000 հունաստանաբնակ հայեր: Հունաստանի հայ համայնքը սփռված է երկրի տարբեր բնակավայրերում։

Ամենահայահոծ բնակավայրերը, այնուամենայնիվ, մայրաքաղաք Աթենքը և Սալոնիկն են, որտեղ հայերի թվաքանակը կազմում է համապատասխանաբար 10.000-ի և 11.500-ի: Ինչ վերաբերվում է Հայաստանում հույների ներկայությանը, ապա դեռևս Տիգրան Մեծի գահակալության տարիներին՝ մթա I դարում, Կիլիկիայի հույներին հնարավորություն է տրվել վերաբնակվել Տիգրանակերտում, Արտաշատում, Նախիջևանում և այլ քաղաքներում, որտեղ նրանց թիվը հասնում էր հարյուր հազարի: Հունա-հայկական փոխհարաբերություններն ավելի սերտանում են 18-րդ դարի երկրորդ կեսին, երբ Պոնտոս (Սև) ծովի հարակից շրջաններից հրավիրվում են հույն հանքափորներ՝ աշխատելու Ալավերդու և Ախթալայի պղնձի հանքերում և գործարաններում (այստեղից է ծագել «պոնտի» անվանումը, որը տրվում է Հունաստանի սահմաններից դուրս բնակվող հույներին): Շուտով այստեղ բացվում է Լալվարի պղնձաձուլական ֆաբրիկան:

19-րդ դարի առաջին կեսերին հիմնադրվում են մի շարք հունական գյուղեր՝ Կողոս, Յաղդան, Ախչվան: Իսկ 1865 թ.՝ Միսխանան (ներկայիս Հանքավանը): Նոր ներգաղթի հոսքն սկսվում է 1914-1915 թթ., երբ արևմտահայերի հետ միասին Հայաստանում հանգրվան են գտնում մեծ թվով հույներ:

Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ հույներ արտագաղթեցին Ռուսաստան, Ուկրաինա, իսկ մեծ մասն էլ վերադարձան պատմական հայրենիք՝ Հունաստան: Սակայն շատերն էլ չհեռացան իրենց երկրորդ հայրենիքը դարձած Հայաստանից: Այստեղ մնացած մոտ 5000 հույները համախմբվեցին, կազմեցին համայնքներ, զարգացում ապրեց ազգային ինքնագիտակցությունը: Սկսեց ակտիվորեն գործել հունական ֆեդերացիան, որի կազմում գործում էին և են բազմաթիվ համայնքներ՝ Ալավերդիում, Երևանում, Ստեփանավանում, Գյումրիում, Հրազդանում, Նոյեմբերանում և այլուր: 

Այսպիսով, հայ-հունական դարավոր բարեկամությունը և պատմական ընդհանուր ճակատագիրը հանդիսանում են այն հիմքը, որի վրա պետք է կառուցվեն արդի հարաբերությունները՝ շեշտը դնելով ինչպես աշխարհաքաղաքական համատեղ շահերի, այդ թվում Թուրքիայի կողմից հույների և հայերի ցեղասպանության ճանաչման, այնպես էլ Աթենքի և Երևանի միջև տնտեսական հարաբերությունները քաղաքական բարձր մակարդակի հավասարեցնելու համար, ինչի մասին նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ «մենք պարտավոր ենք մեր տնտեսական հարաբերությունները քաշել-հասցնել մեր քաղաքական երկխոսությանը և ընդհանրապես, մեր բարեկամության մակարդակին: Նախագահ Պապուլիասի այս այցը նշանավորվում է նաև տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված ևս երկու փաստաթղթի ստորագրմամբ, որոնք կհամալրեն մեր երկկողմ՝ շուրջ 40-ի հասնող իրավական փաստաթղթերի շտեմարանը»:

Արտյոմ Բալասանով

Հարակից հրապարակումներ`
Հունաստանի նախագահը գոհ է հայ-հունական հարաբերությունների մակարդակից
«ՀՀ-Հունաստան գործարար համաժողովը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»
«Հայաստանի և Հունաստանի միջև եղած տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքականին»
Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի կառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ. Ս.Սարգսյան
Հայաստանի և Հունաստանի նախագահները մասնակցել են հայ-հունական գործարար համաժողովին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։...
Աղբյուր` Panorama.am
08:47
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և...
Աղբյուր` Panorama.am
08:42
Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
08:38
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի...
Աղբյուր` Panorama.am
08:30
Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա...
Աղբյուր` Panorama.am
08:19
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}