Հանրայինը չի ավելացնի Ջավախքի մասին հաղորդումների քանակը
«Ջավախքի վերաբերյալ ամսեկան երկու անգամ ծրագիր է հեռարձակվում և, կարծում եմ, այդ հաճախականությունը այն ճիշտ ընտրված հաճախականությունն է, որ մենք կարողանանք ավելի հետաքրքիր ծրագիր անել»,-Ազգային Ժողովում հայտարարեց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանը՝ արձագանքելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե չի պատրաստվում արդյոք Հանրային հեռուստաընկերությունն ավելացնել Ջավախքի մասին պատմող ծրագրերի քանակը կամ ժամաքանակը:
Է.Մարուքյանը մասնավորապես նշեց, որ Ջավախքի հետ կապված հաղորդումները ճիշտ կլինի շատացնել, որովհետև անձամբ ինքը մինչև ընտրվելը շատ քիչ է տեղեկացված եղել Ջավախքի մասին: Ջավախքն այդ իմաստով զիջում է, քանի որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկատվությունը շատ է:
Ռ.Ջաղինյանը ավլացրեց նաև, որ եթեր հեռարձակվող հաղորդումները իսկապես լավն են և եթե ավելի հաճախ անեն, ապա անշուշտ կկորցնեն համը: