Քրդական զինված ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակում են սկսել ԻԼԻՊ-ի դեմ
Քրդական զինված ստորաբաժանումները Իրաքի հյուսիսում երեք ճակատով հարձակում են սկսել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ: Այս մասին հայտնում է Ahram Online-ը` հղում կատարելով France Presse-ին:
Քուրդ սպայի խոսքով, գործողությունները սկսվել էին վաղ առավոտյան և այժմ գործում են միանգամից երեք ճակատով` Մոսուլի, Քիրքուքի ուղղությամբ և Սիրիա-Իրաք սահմանային գոտում: Աղբյուրը նշել է, որ փեշմերգայի ուժերin բազմակողմանի օգնություն է ցուցաբերվում, որոնց թվում հրետանային և օդային: Թե ինչ ուժեր են օգնում, աղբյուրը չի հայտնել:
«Փեշմերգան Ալ-Սաուդիյա և Մահմուդիյա գյուղերը գրավելուց հետո մտել է Ռաբիա քաղաք, որը գտնվում է Սիրիայի սահմանային շրջանում: Ցամաքային զորքերը կռվում են Ռաբիայի շրջանում, որը Մոսուլից է գտնվում 100 կմ հեռավորության վրա»,-ասել է սպան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին