Քաղաքական 18:31 01/10/2014

Վարչապետը նախատեց երիտասարդ ԲՀԿ-ականին. Խոսելու ոճը ես չգիտեմ` փողոցի՞ց եք բերել դահլիճ

«Ես ուզում եմ այսօր կառավարությունը վերջնական իր դիրքորոշումը հայտնի, քանի որ այսօր հոկտեմբերի մեկն է և օրենքը մտել է ուժի մեջ` հետաձգո՞ւմ եք օրենքի կիրառում, թե՞ ոչ»,- ԱԺ-ում իր ցանկության մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը: Հստակեցնենք, որ խոսքը  «Շրջանառության հարկի մասին» օրենքին է վերաբերում, որը պատգամավորի մատնանշմամբ, լարվածություն է առաջացրել երկրում:

Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` իր դժգոհությունն արտահայտելով երիտասարդ պատգամավորի կեցվածքից:

«Պարոն Բաբայան, ընդհանրապես Ձեր կեցվածքը ինձ համար անհասկանալի է` Ձեր, Մարտուն Գրիգորյանի… ուլտիմատումով` կոնկրետ ասեք օրենքը հետաձգում եք, թե ոչ: Նախ օրենքը հետաձգողը դուք եք, մենք չենք: Երկրորդը` այդ խոսելու ոճը ես չգիտեմ, փողոցի՞ց եք բերել դահլիճ: Այն ժամանակ, երբ ես աշխատում էի, նման ոճ չկար»,- հայտարարեց վարչապետը:

Այնուհետ նշեց, որ օրենքը քննարկվել է տարբեր մակարդակներում և այնպես չի եղել, որ օրենքը կառավարությունը վերցրել բերել է Ազգային Ժողով ու վերջինս էլ ընդունել է:

«Հիմա այդ ոճը` պահանջատիրական, այդ փողոցով մեզ ահաբեկելը… այդ բաները, կարծում եմ, այս դահլիճում քննարկելու տեղ չի, կարող եք տանել որտեղ ձեզ հարմար է, այնտեղ քննարկել»,- շեշտեց նա:

Վարչապետ Աբրահամյանն ընդգծեց` կառավարությունը քայլ է կատարել, իջեցրել է բեռը` շրջանառության հարկ:
«Եթե դուք ամենը ճիշտ ներկայացնեք հանրությանը ապա ուղղակի ողջամիտ չի, որ հրաժարվեն 1 տոկոս վճարելուց ու ասեն, թե 3.5 տոկոս են ուզում վճարել»,- նշեց նա:

Վարչապետը նաև հետաքրքրվեց` չի ուզո՞ւմ նույն խորհրդարանն էլ հասկանա, թե ինչումն է խնդիրը:

«Մեզ քննադատում են, թե` կառավարությունը ինչ է, չգիտի՞, թե ովքեր են ստվերում, չեն վճարում: Այո, մենք գիտենք, և սա մեկ քայլ է, որպեսզի փակենք այդ ճանապարհը: Եվ մենք չենք գնալու ստուգենք ՓՄՁ-ին, թեև դա օրենքի պահանջն է, բայց մենք սկսելու ենք խոշորներից, այնտեղ ենք ստուգելու` փաստաթղթավորում կա, թե չկա: Չգիտեմ, թե դա ում հնարածն է, որ գնալու ենք ու թուրը քաշելու ենք` ճնշելու փոքր-միջինին: Ոչ, մեր խնդիրը այն խոշորներն են, որոնք ստվերում են աշխատում»,- հայտարարեց նա:

Վահան Բաբայանն իր խոսքում արձագանքեց, թե չի կարծում, որ պատգամավոր գործընկերների մոտ թողել է չպատգամավորին վայել պահվածք ունեցողի տպավորություն և ընդամենը հարցերը ուղղում է, որովհետև դրսում հավաքված մարդիկ կան:

«Եվ այդ հարցի հետ կապված, օգտվելով մեր պատգամավորական իրավունքից, այո, պահանջում ենք, որպեսզի ստանանք պատասխան: Ընդամենը: Իսկ մնացած առումներով, ես ինչպես հասկացա, դուք թողնում եք ուժի մեջ գործող օրենքը»,- հավելեց նա:

Հովիկ Աբրահամյանը կրկնեց` կառավարությունը չէ ուժի մեջ թողնողը. «Երկրորդ անգամ եմ կրկնում, պարոն Բաբայան»:

Քանի որ ԲՀԿ-ականի խոսափողը դեռ չէին անջատել, Բաբայանը  ռեպլիկ թողեց. «Մենք որ լինեինք` կփոխեինք»:

Վարչապետն էլ արձագանքեց. «Դուք դժվար լինեք, ասեմ իմանաք, եթե նման ոճով շարունակեք… և այդ ոճը... ես ձեզ երկու անգամ նաև ասել եմ իմ կարծիքը ձեր facebook-յան էջում գրված անհիմն, սուտ գրառումների մասին… Երիտասարդ եք, և ես ձեզ ուզում եմ հորդորել` լինել անաչառ բոլոր հարցերում: Հիմա դուք մի ճամբար եք ընտրել, թե այնքան եք ժողովրդի մասին մտածում, բայց կառավարությունը մտածող չի. սխալվում եք»:

«Մենք բազմաթիվ փաթեթներ ենք բերում Ազգային ժողով, որը որ սատարում է, բեռը թեթևացնում է, օժանդում է բիզնեսի, տնտեսության զարգացումը, որից պետք է ածանցվի մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքը: Զանգ եմ տալիս Ազգային ժողովի նախագահին, խնդրում եմ, առաջարկում եմ, որ խմբակցությունները հավաքվեն, մեր փաթեթը ներկայացնենք մինչև Ազգային ժողով բերելը: Ազգային ժողովի նախագահն ասում է, որ իրենք ցանկություն չունեն: Բա ձեր ցանկությունը ի՞նչ է, ի՞նչ եք դուք ուզում, որ այս երկրում  հեղափոխությո՞ւն լինի: Չի լինելու դա: Երկրորդ «Մարտի 1» եք ուզում այս երկրում ունենա՞լ: Ձեր ցանկությունը ի՞նչ է: Մենք ձեզանից չենք խուսափում, առաջարկում ենք համատեղ աշխատանք: Մեր նպատակը դա է, բայց ձեր նպատակն անհասկանալի է գոնե ինձ համար: Ի՞նչ եք ուզում, որն է ձեր ցանկությունը»,- հավելեց վարչապետ Աբրահամյանը:

Վերջում վարչապետը  հորդորեց ու նաև խնդրեց բոլոր ուժերին` քաղաքականապես աջակցել կառավարությանը` միասնական տալու այս խնդրին լուծում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}