Մեծ Բրիտանիան առաջին օդային հարվածներն է հասցրել Իրաքում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ
Մեծ Բրիտանիայի կործանիչներն առաջին օդային հարվածներն են հասցրել Իրաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն` հարձակման արդյունքում ոչնչացվել է սպառազինությամբ ու ծանր զենքերով բեռնված բեռնատար, որը պատկանում էր ջիհադիստներին:
BBC-ն հայտնում է, որ մինչ այդ բրիտանական «Տորնադո» կործանիչ-ռմբակոծիչները մի քանի թռիչք էին իրականացրել Իրաքում, սակայն ամեն անգամ ամբողջական սպառազինությամբ հետ են վերադարձել բազա:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ բրիտանական ինքնաթիռները առանց օդային հետախուզության հստակ տվյալների չեն ռմբակոծի թիրախները:
«Նրանք հարվածներ կհասցնեն միայն այն բանից հետո, երբ վստահ լինեն, որ այն իրականում պատկանում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը»,-ընդգծել է Համոնդը: