ՄԱԿ. Իրաքում սեպտեմբեր ամսին զոհվել է 1000-ից ավելի մարդ
Իրաքում ՄԱԿ առաքելությունը հայտարարել է, որ սեպտեմբերին տեղի ունեցած բռնությունները խլել են առնվազն 1119 մարդու կյանք, սակայն իրական թվերը կարող է ավելի շատ լինել, քանի որ կազմակերպության տվյալների մեջ չեն մտնում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող շրջաններում սպանված մարդիկ: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով Associated Press գործակալությանը:
«Զոհերից 854-ը քաղաքացիներ են, իսկ 265-` Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչներ: Վիրավորների թիվը հասնում է 1946-ի: Ամենաշատ զոհել եղել են Բաղդադում` 352 մարդ»,-ասվում է ՄԱԿ զեկույցում:
Նշենք, որ օգոստոսին զոհերի թիվը, ըստ ՄԱԿ տվյալների, 1420 էր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին