Քաղաքական 19:35 02/10/2014

Ալեքսանդր Մարկարով. Քառյակի որոշ պահանջներ ընդամենը հիշեցնում են բարի ցանկություններ

Նախօրեին կառավարությունը պաշտոնապես արձագանքել է խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի կողմից դեռևս հունիսի սկզբին ներկայացրած 12 կետանոց պահանջներին։ Դրա հետ մեկտեղ նախորդ շաբաթ մեկնարկեցին քառյակ-եռյակի մարզային հանդիպումները: Հետաքրքրական է, որ ոչ իշխանական ուժերը իրենց երևանյան, թերևս գլխավոր հանրահավաքը նախատեսում են անցկացնել հոկտեմբերի 10-ին, երբ մի կողմից լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 5-րդ տարին, իսկ մյուս կողմից նախանշված է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի ստորագրումը: Այս, ինչպես նաև ՀՅԴ-ի վերջին քայլերի և հայտարարությունների վերաբերյալ panorama.am-ը զրուցեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ:

-Պրն Մարկարով, ինչպե՞ս կբնութագրեք կառավարության արձագանքը եռյակի պահանջներին:
-Նախևառաջ, իմ խորին համոզմամբ, դրական է հենց միայն այն փաստը, որ կառավարությունը ծավալուն և հանգամանալից անդրադարձ է կատարել  ընդդիմադիր դաշտի մտահոգություններին: Մեծ հաշվով, դա ոչ միայն ընդդիմադիր դաշտի, այլ նաև հասարակության մեջ առկա տարբեր խմբերի մտահոգություններն ու առաջարկներն են: Կառավարությունը տվյալ պարագայում հնարավորությունների սահմաններում փորձում է արձագանքել հնչող մտահոգություններին: Հստակ է, որ այն, ինչ գործադիրը ի վիճակի է, պատրաստ է իրականացնել, ինչը չի հակասում քաղաքական մեծամասնության շահերին, անկասկած, արվում է: Եվ հակառակը, այն, ինչ դուրս է առկա ռեսուրսներից կամ հակասում է իշխանությունների շահերին, բնականաբար, մերժվում է: Ցանկացած խնդրի լուծումը ենթադրում է որոշակի ռեսուրսների առկայություն: Իսկ դրանց բացականության պայմաններում կառավարությունը կարող է ընդամենը կիսել առաջ քաշված մտահոգությունը` փաստելով, որ առաջարկը անիրագործելի է այս կամ այն օբյեկտիվ պատճառներով: Մյուս կողմից, հստակ է, որ քառյակի որոշ պահանջներ ընդամենը հիշեցնում են բարի ցանկություններ և առհասարակ անիրագործելի են:

-Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ են հետապնդում եռյակի մարզային հանդիպումները:
-Ցանկացած քաղաքական ուժ պետք գործողություններ իրականացնի ոչ միայն այսպես ասած  արշավների ժամանակ, այլ հանրության մոբիլիազացիային ուղղված մշտական գործունեություն ծավալի: Հետևաբար, հաշվի առնելով իրենց ակտիվ քաղաքական դիրք զբաղեցնելու փորձը, այս քաղաքական ուժերը փորձում են ակտիվ քաղաքական գործընթացների մեջ ներգրավել ոչ միայն մայրաքաղաքը, այն նաև մարզերը: Որոշ մարզային կենտրոներ վերջին ընտրություններում որոշակի ընդդիմադիր կեցվածք ցուցաբերեցին: Հաշվի առնելով նման տրամադրությունների առկայությունը` տարբեր ընդդիմադիր ուժեր իրենց էլետորալ բազան ավելացնելու նպատակով կարող են փորձել օգտագործել դրանք:

Չնայած նրան, որ Երևանում ապրում է երկրի բնակչությանը մոտ կեսը, սակայն պարզ է, որ այս քաղաքական ուժերի համար մարզերում աշխատանքը ոչ պակաս կարևոր է: Այս համատեքստում խորհրդանականան ոչ իշխանական ուժերի մարզային հանդիպումները կարելի է համարել նաև մարզային բնակչության աջակցության մակարդակի չափման յուրօրինակ փորձ:

-Եռյակը իր երևանյան հանրահավաքը պատրաստվում է անցկացնել հոկտեմբերի 10-ին, երբ մի կողմից լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 5-րդ տարին, իսկ մյուս կողմից` նախանշված է Հայաստանի` Երասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի ստորագրումը: Ձեր կարծիքով, այս համընկումը պատահակա՞ն է:
-Օրվա ընտրության շարժառիթների վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող, սակայն ցանկացած քաղաքական լուրջ առիթ բնականաբար կարող է օգտագորվել ընդդիմության կողմից իր քաղաքական դիրքորոշումը ցուցաբերելու համար: Եթե խոսքը գնում է Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու գործընթացի մասին, ապա հստակ է որ նման կարևորագույն առիթը իրենց հարգող ուժերը անտեսել չէին կարող:

Անկախ նրանից թե այդ օրը ստորագրվելո՞ւ է ինչ-որ պայմանագիր, թե՞ ոչ, այս ուժերը ևս մեկ անգամ կներկայացնեն իրենց որդեգրած դիրքորոշումը  և անհրաժեշտության դեպքում կհիմնավորեն իրենց անհամաձայնությունը  իշխանության գործելաոճին:

-Ի՞նչ կասեք, ՀՅԴ-իշխանություն հնարավոր համագործակցության մասին:
-Այստեղ բաց է մնում այն հարցը, թե արդյո՞ք ՀՀԿ-ին անհրաժեշտ է ՀՅԴ-ն որպես կոալիցիայի անդամ և որո՞նք են այն պայմանները, որոնց դեպքում երկու կողմերը կարող են համաձայնվել հանդես գալ միասնաբար: Մյուս կողմից, համենայն դեպս մինչ այս պահը, բավական հասականալի է Դաշնակցության տեղը և դերը ընդդիմադիր դաշտում: Այս տարիներին ՀՅԴ-ն մշտապես քննադատել է իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Այսինքն` ՀՅԴ-ն իր համար ընտրել է բավական հարմար դիրք, որը մի կողմից թույլ է տալիս քննադատել իշխանություններին, սակայն, մյուս կողմից, իշխանությունների հետ հնարավոր համագործակցության առումով «չվառել բոլոր կամուրջները»: Այս պարագայում սակայն ամեն ինչ, կամ համարյա ամեն ինչ կախված է իշխանությունների դիրքորոշումից:

-Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն կունենա այս գործընթացը ՀՅԴ-ի քաղաքական վարկանիշի վրա:
-ՀՅԴ-ն ունի իր «կորիզային» ընտրազանգվածը: Սա հասականալի է բոլորին: Մյուս կողմից,  եթե Դաշնակցությանը հնարավորությունը ընձեռվի, օրինակ` ընգրկվելով կառավարության կազմում իրականացնել իրենց քաղաքական ծրագրերի մի մասը, դա առհասարակ կարող է դրական ազդեցություն ունենալ այս քաղաքական ուժի վարկանիշի վրա: Իսկ եթե Դաշնակցությունը պարզապես ցանկանում է վերադառնալ իշխանական դաշտ, ապա բնականաբար կկորցնի հավելյալ ընտրազանգված գրավելու հնարավորությունը: Այս տեսանկյունից ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի՞ հիմնավորմամբ և ծրագրերով է Դաշնակցությունը պատրաստվում համագործակցել իշխանությունների հետ, եթե, իհարկե, այս կանխատեսումները իրականությաւն դառնան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
12:02 19/04/2024

10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}