Չինաստանը զգուշացնում է Վաշինգտոնին զերծ մնալ իր ներքին գործերին միջամտելուց
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին կոչ է արել Վաշինգտոնին զերծ մնալ Հոնկոնգում ծավալված իրադարձություններին միջամտելուց: Այս մասին տեղեկացնում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության կայքը:
«Այն, ինչ կատարվում է Հոնկոնգում, Չինաստանի ներքին գործն է», - հայտարարել է նախարարը` Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ:
Հաղորդագրության համաձայն, ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոզ Էրնստն հայտարարել էր, թե ԱՄՆ-ն մտահոգությամբ է հետևում Հոնկոնգում զարգացող իրադարձություններին:
Հիշեցնենք, վերջին շաբաթվա ընթացքում Հոնկոնգում լայնածավալ բողոքի ակցիաներ են ընթանում: Ցուցարարների հիմնական պահանջը յոթ միլիոն բնակչություն ունեցող ինքնավարության համար ուղղակի ընտրությունների անցկացում է, ներկայումս գործող երկաստիճան ընտրողների կոլեգիայի համակարգի փոխարեն, որի ջատագովն է Չինաստանի կենտրոնական իշխանությունը: Ոստիկանության ուժերի և ցուցարարների միջև արձանագրված բախումների հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում