ՀԱՊԿ կազմում կստեղծվեն հավաքական ավիացիոն ուժեր
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի ընդլայնված կազմով նիստում համաձայնեցվել է Հավաքական ավիացիոն ուժեր ստեղծելու մասին նախագիծը: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Ըստ Զայնետդիտովի` նոր ուժերը ստեղծվելու են ՀԱՊԿ շրջանակներում և ներառելու են կազմակերպության անդամ հանդիսացող երկրների զինված ուժերի, ներքին գործերի մարմինների, ներքին զորքերի, անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ավիացիոն կազմավորումերը, ինչպես նաև ռազմատրանսպորտային և հատուկ ավիացիոն, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման ոլորտի լիազորված մարմինները:
Մամուլի քարտուղարի փոխանցմամբ` սույն նախագիծը ներկայացվել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների քննարկմանը: Հստակեցման փուլում է գտնվում յուրաքանչյուր երկրից թռչող սարքերի քանակի, տեղակայման վայրերի, ինչպես նաև անձնակազմի հետ կապված հարցերը:
Հաղորդվում է նաև, որ ՀԱՊԿ մշտական խորհուրդը սկսել է անդամ պետությունների տարածքում հավաքական անվտանգության համակարգերի և ստորաբաժանումների ժամանակավոր կացության հետ կապված իրավասության և իրավական աջակցությանը վերաբերվող համաձայնագրի նախագծի քննարկումը: Միաժամանակ արդեն համաձայնեցվել է ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշման նախագիծը` 2015 թ. կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների համատեղ միջոցառումների օպերատիվ և մարտական պատրաստականության մարմինների կառավարման ծրագրի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ