Քաղաքական 14:49 02/10/2014

Ի՞նչ է ուզում ՄԻՊ-ը, որ Ազգային Ժողովը պահանջի գլխավոր դատախազից

«Ոստիկանությունում, այո, դրական փոփոխություններ շատ են եղել, բայց գիտենք, որ բազմաթիվ խնդիրներ դեռ կան և դրանցից մեկը նա է, որ դեռ տեղ ունի բռնությունը ոստիկանության առանձին բաժիններում»,- Ազգային Ժողովում 2013թ-ի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով` այստեղ քաղաքական սիմպատիաների հարց չի. «Մեր առաջարկությունը շատ կոնկրետ և պարզ էր` տեղադրել տեսաձայնագրող սարքավորումներ համապատասխան ոստիկանության բաժիններում… բայց ի պատասխան մեր այս առաջարկի ընդամենը դրվել են տեսախցիկներ, որոնք օնլայն ռեժիմով ցույց են տալիս անցուդարձը: Բայց այն խցերում, որտեղ կարող են ապտակել, ծեծել չկա տեսախցիկը, ձայնագրող սարքը, որը հետագայում կօգնի, որպեսզի մարդիկ իրենց ավելի պաշտպանված զգան»,- նշեց նա:

Միևնույն ժամանակ Կ.Անդրեասյանը նշեց, որ 2014թ-ին 2013թ-ի համեմատ բռնության դեպքերը ոստիկանության համակարգում էապես նվազել են, դա գուցե պայմանավորված է ՄԻՊ արագ արձագանքման խմբի գործունեությամբ, ոստիկանապետի հետ համագործակցությունից, բայց նույն խնդրին անդրադառնալով դատախազությունը քայլեր չի ձեռնարկել, որպեսզի անի իր գործը:

«365 դեպքով եղել է բողոք, որ ոստիկանությունում ծեծում են մարդկանց, ճնշում են գործադրում և զարմանալի է բայց ընդամենը 12 դեպքով է գործ հարուցվել: Մաթեմատիկական հաշվարկը կարող է ցույց տալ, թե ինչ զավեշտալի թիվ է»,- թվարկեց նա ու ավելացրեց, որ իր նպատակը կամ ցանկությունը չէ ոստիկաններին քննադատել, այլ ընդամենը ցանկություն է, որ եթե այդ թիվը մոտենա իրականությանը` ինչքան ծեծել են, այնքանն էլ պատժվել են, ապա այդ հանգամանքն անշուշտ կանխարգելիչ դեր կունենա:

Մեկ այլ խնդիր համակարգում` ցույցերի ժամանակ քաղաքացիական հագուստով շրջող ոստիկաններ: Կ.Անդրեասյանի կարծիքով` այս խնդիրը շատ արագ կարող է կարգավորվել առանց որևէ ծախսի, եթե ընդամենը պահանջ լինի:

Շարունակելով դատախազության վերաբերյալ իր տեսակետների ներկայացումը, ՄԻ պաշտպանը նշեց, թե ունի մեկ խնդիր ևս այս կառույցի հետ կապված, այն է` խափանման միջոց ընտրելիս դատախազությունը պարբերաբար կամ հիմնականում պահանջում է կալանավորումը, որպեսզ խափանման միջոց. «Քաղաքական ճիշտ գնահատականի դեպքում վիճակագրությունը կարող է էապես նվազել, որովհետև եթե նորից Ազգային Ժողովը պահանջի գլխավոր դատախազից, որպեսզի վերանայվեն իրենց սխալ գործողությունները, ապա ես վստահ եմ, որ ոչ միայն կվերականգնվի մի շարք անձանց իրավունքը չլինել անիմաստ կալանավորված, այլև գերբնակեցման հարցը, որ միշտ բոլորին հուզել է, ևս կարող էր լուծվել»:

Անդրադարձավ նաև, իր իսկ որակմամբ, համատարած երևույթի` կասկածյալին ներգրավում են նախ որպես վկա, ինչ պետք է ստանում են և հետո նոր փոխում են նրա քրեադատավարական կարգավիճակը: Եվ խնդրեց ԱԺ-ից, որպեսզի պահանջի գլխավոր դատախազից, որ նրանք փոխեն իրենց այդ արատավոր պրակտիկան:

Ինչ վերաբերում է ընդհանուր զեկույցին, ապա ՄԻ պաշտպանը նշեց, որ այն շատ ավելի ծավալուն է ստացվել, քան նախորդ տարվանը: Բանախոսի խոսքով` զեկույցը արժեքավոր է ոչ միայն էջերի քանակով, այլ նրանով, որ դրանում առկա է շուրջ 200 համակարգային խնդիր, որոնք վերաբերում են մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներին:

Նշեց, որ իրեն հաճախ են հարցնում` զեկույցների, հաշվետվությունների իմաստը ո՞րն է, եթե առանձին կառույցներ իրենց կոպտորեն հակադարձում են, եթե պետական մարմինները չեն կատարում ՄԻՊ խորհուրդները. «Ես մինչ արձագանքում եմ, որ անկախ այդ ամենից` մեր զեկույցն ու հայտարարությունն արժեք ունի միայն այն պարագայում, եթե խորհրդարանը համապատասխան քայլեր է ձեռնարկում այդ զեկույցը լսելուց, ընթերցելուց, կարդալուց: Եվ այստեղ պետք չի, որ անպայման լինի քաղաքական մեծամասնության կամ փոքրամասնության աջակցությունը. մեկ պատգամավորի սրտացավ աջակցությունը այդ 200 կետերից մեկին արդեն բավական կլիներ փոփոխությունների համար»:

Կ. Անդրեասյանը նկատեց նաև, որ իր համար շատ դժվար էր այդ 500 էջից ընտրել ամենակարևորները, որոնք կներկայացվեն իր կողմից հատկացված քսան րոպեների ընթացքում, բայց նա փորձել է դա անել ու խնդրեց պատգամավորներին ընտրվածները ունկնդրելիս դրա ետևում չփնտրել քաղաքական դրդապատճառ կամ հետին միտք. «Դրանք ընտրվել են հետևյալ տրամաբանությամբ` կան խնդիրներ, որ քսան տարվա են և գուցե այդքան էլ դեռ կտևեն, ես չեմ կարող բաց թողնել: Կան խնդիրներ, որ քաղաքական շատ լուրջ, ծանրակշիռ կարևորություն ունեն և այս կամ այն ուժը դրանց մեջ կգտնի ավելի մեծ հետաքրքրություն: Բայց կան խնդիրներ, որ շատ կոնկրետ ու շատ ռեալ են և պետք չի լինել ընդդիմություն կամ իշխանություն, որ սիրտդ ցավա դրա համար»:

Կ.Անդրեասյանը շեշտեց` 204 առաջարկներով, որոնք արվել են իրենց կողմից անցած տարի, գործադիրի և այլ կառույցների կողմից այս պահի դրությամբ ընդունվել է միայն 10-ը: Իսկ դա նշանակում է, որ ինքը հիմա, երբ առանց այդ էլ իր զեկույցը ուշացել է, կարող էր գոնե 50 խնդրի լուծման մասին խոսել, բայց չի կարող. «Համակարգային լուծում խնդիրների առումով չկա»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}