Քաղաքական 14:18 02/10/2014

Ն. Զոհրաբյան. Ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում միջազգային հանրության լռությունն ու անգործությունը

ԵԽԽՎ-ն այսօր հրատապ կարգով քննարկել է «Մարդկության դեմ սպառնալիքը` առաջացած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից. բռնությունը քրիստոնեաների, ինչպես նաև կրոնական ու էթնիկ այլ համայնքների հանդեպ» թեմայով զեկույցը:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է Հյուսիսային Իրաքում` «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմց եզդիների հանդեպ իրականացվող ցեղասպանության մասին` կոչ անելով միջազգային հանրությանը կանգնեցնել 21-րդ դարի նորագույն ցեղասպանությունը. «Պիտի անել հնարավորը այս անմարդկային ցեղասպանությունը կանգենցնելու, սովի մատնված փախստականներին օգնելու համար: 100 տարի առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի ցեղասպանությունը և ես շատ լավ գիտեմ, թե ի՞նչ է նշանակում միջազգային հանրության լռությունն ու անգործությունը»,- մասնավորապես հայտարարել է նա:

Ներկայացնում ենք տիկին Զոհրաբյանի ելույթը ստորև.

«Այն, ինչ կատարվում է այսօր Հյուսիսային Իրաքում, այլ կերպ, քան ցեղասպանություն բնորոշել հնարավոր չէ: Անգամ ամենազարհուրելի երազում հնարավոր չէր պատկերացնել, որ 21-րդ դարում հնարավոր են նման վայրագություններ: «Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումը Իրաքի հյուսիսում իրական ցեղասպանություն է իրականացնում. հողին են հավասարեցվում եզդիների և քրդերի տները, գնդակահարվում, մորթվում են բոլոր այն եզդիները, ովքեր չեն համաձայնում կրոնափոխ լինել:

Ծայրահեղականների կարգախոսն է` «Իսլամ, կամ մահ»: Հայտնի են հարյուրավոր դեպքեր, երբ երեխաներին ողջ-ողջ թաղել են մոր աչքի առաջ, իսկ մայրերին բռնաբարել ու սպանել երեխաների աչքի առաջ: Հազարավոր եզդիների, հատկապես կանանց ու երեխաների, անարգելուց հետո, վաճառում են որպես ստրուկ: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից անարգանքի ենթարկված կանայք, վերադառնալով Սինջար լեռան վրա գտնվող փախստականների ճամբարը, իրենց հայրենակիցներին խնդրել են սպանել իրենց: Ու երբ վերջիններս հրաժարվել են, աղջիկներն ինքնասպանություն են գործել` նետվելով ժայռից:

Հազարավոր եզդի փախստականներ մահանում են սովից և ջրի պակասից: Այս ամենը զարհուրելի է և այս ամենը տեղի է ունենում այսօր, ողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ: Ինչպիսի՞ հրեշ պետք է լինել` մանկահասակ երեխաների ողջ-ողջ թաղելու համար: Ինչպիսի՞ հրեշ պետք է լինել` իր մասնագիտական պարտականությունը կատարող ամերիկացի լրագրողին հրապարակային գլխատելու համար:

Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, «Իսլամական պետության» ծայրահեղականները ականապատել ու պայթեցրել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի` Սիրիայի Դեր Զորի Սուրբ Նահատակաց հայկական եկեղեցին: Ինձ համար, որպես հայի, այսօր այս ամենի մասին խոսելը կրկնակի ցավ է, որովհետև հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իմ 1.5 միլիոն հայրենակիցներ տեղահանվեցին ու ենթարկվեցին ցեղասպանության: 100 տարի առաջ նույն կերպ օսմանական հրեշները ողջ-ողջ թաղում էին երեխաների ու հղի կանանց, սպանում, ավիրում և թալանում:

Մենք պիտի թույլ չտանք, որպեսզի պատմությունը կրկնվի: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բացի դատապարտող հայտարարություններից, հստակ քայլեր ձեռնարկվեն պատժելու ահաբեկիչ իսլամիստներին ու նրանց հովանավոր երկրներին, որոնք հետևողականորեն շարունակում են զենք ու գումար մատակարարել ահաբեկիչներին: Պիտի անել հնարավորը` այս անմարդկային ցեղասպանությունը կանգենցնելու, սովի մատնված փախստականներին օգնելու համար: 100 տարի առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի ցեղասպանությունը և ես շատ լավ գիտեմ, թե ի՞նչ է նշանակում միջազգային հանրության լռությունն ու անգործությունը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:57
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։
Աղբյուր` Panorama.am
17:45
Մենք Հայաստանը դիտարկում է որպես հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա. Իրանի դեսպան
«Իրանի և Հայաստանի միջև առևտուրը, տնտեսությունը մեկը մյուսին լրացնում է։ Առևտուրը զարգացնելու համար Հայաստանի հետ մի քանի ծրագիր...
Աղբյուր` Panorama.am
17:38
80 հազար տոննա կարտոֆիլի ավելցուկ ունենք, գյուղացին կիլոգրամը 25 դրամով վաճառում է որպես անասնակեր. Բերբերյան
Չնայած հրապարակվել էր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ նախորդ տարի Հայաստանում ավելի քիչ կարտոֆիլ է արտադրվել՝ այսօր հանրապետության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:30
Կտրականապես դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը.Հայաստանում Իրանի դեսպան
«Մեր կարմիր գծերը չեն փոխվել»,- ասուլիսում ասաց  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, ո՞րոնք են Իրանի...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին ահազանգ է ստացվել, որ Հայկավան-Բամբակաշատ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ղարաբաղյան 2–րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. ՀՀ–ում Իրանի դեսպան
«Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմին, մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելամիտ ու դիպուկ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Առաջիկա օրերին սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում
Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:46
Թասմագամբետով. ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հարցում հստակությունը ձեռնտու կլինի բոլորին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Երևանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը...
Աղբյուր` Panorama.am
16:42
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություն է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և պատրաստում է գրություններ իր միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:37
Քննարկվել են հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հինգերորդ նիստը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նիստում քննարկվել...
Աղբյուր` Panorama.am
16:36
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Կոպենհագենի ֆոնդային բորսայի շենքի հայտնի աշտարակը, որը քաղաքի ամենահիններից մեկն է, փլուզվել է մասշտաբային հրդեհի հետևանքով։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:33
Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն հայտնել առկա լարվածության և սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ
Աղբյուր` Panorama.am
16:20
Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը
Այսօր առավոտյան Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին վթարվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքն ու 13 բնակավայրերը սնող...
Աղբյուր` Panorama.am
16:14
Երվանդ Վարոսյան. Հայաստանը թևակոխում է հանցավոր, բանդիտական ռեժիմի շրջան
Հիմա մտնում ենք վայրագ բռնաճնշումների շրջան։
Աղբյուր` Panorama.am
16:13
Պատմաբան. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին
«Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են տասնյակ երկրներ, հիմա մենք ինքներս ենք փորձո՞ւմ դա կասկածի տակ դնել»
Աղբյուր` Panorama.am
16:01
Կիրիլ Ռիխտեր. Հայկական երաժշտական ժառանգությունն ոգեշնչման հսկայական աղբյուր է
Դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ ապրիլի 21-ին հանդես կգա միակ համերգով Երևանում: Այն կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։
Աղբյուր` Panorama.am
15:47
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
«Ես նկատողություն չեմ տվել աշխատակցին, կեղծիք է տարածվում նորից երևի»,- քաղաքապետարանի ճեպազրույցի սրահում հայտնեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ալիևի անվանած «հայրենական պատերազմի» հետևանքով ամբողջովին էթնիկ զտման ենթարկվեց ԼՂ-ն. Պիեր դ՛Արժան
«Ադրբեջանն իր առաջ քաշած երկրորդ նախնական առարկությամբ փորձում է քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ Կոնվենացիայի...
Աղբյուր` Panorama.am
15:16
Աբսուրդ է, որ չի ապահովագրվում խաղողը, երբ բնակչության մեծ մասը դրանով է ապրում. Արտակ Սարգսյան
Կառավարության վերջին նիստում որոշում ընդունվեց, որով ապահովագրվեց դեղձը, սալորը, խնձորը, բալը, կեռասը, ձմերուկը, սեխը և կարտոֆիլը՝ կարկուտի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Փաստաբանի ահազանգը. Սամվել Վարդանյանը մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի
«Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ռ. Իշխանյան. Սամսոնյանն ու Սաղաթելյանը խղճի բանտարկյալներ են, անհապաղ պետք է ազատ արձակվեն
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն օրեր առաջ հրապարակեց  զեկույց  «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և...
Աղբյուր` Panorama.am
14:29
Այո, պարո՛ն Բեգոյան, կներկայացնեք, թե ինչ կա այնտեղ քանդման, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասին
«Միգուցե շատ աղմկահարույց էին այդ քանդումները, բայց հանրային տարածքում, հանրային այգու մեջ որևէ մեկի ամառանոցը, առանց որևէ իրավական հիմքի,...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում
«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանցի երեխաներին դպրոցական...
Աղբյուր` Panorama.am
13:46
ՌԴ-ից նույնիսկ տախտակի գործ անողները սկսեցին կարտոֆիլ ներկրել Հայաստան. Աշոտ Հարությունյան
«Գյուղատնտեսությունն անուշադրության մատնված չէ՝ հակառակը՝ այն հետևողականորեն քանդում են, վնաս են տալիս տնտեսության այն կարևոր ճյուղը, որը...
Աղբյուր` Panorama.am
13:22
ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում «Ուիգմոր»-ում. News.am
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնը: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները, դա էմոցիոնալ պոռթկում չէ. ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին
«Երիտասարդն  անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
12:54
Արցախը հանձնած իշխանության կողմից անհեթեթ հայտարարություններ են հնչում. Մինասյան
«Այս ամբիոնից անհեթեթ հայտարարություններ են շարունակում հնչել մի ուժի ներկայացուցչի կողմից, ով հանձնեց Արցախը, տարավ կառափնարան հայ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում կգտնի. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մի օր գալու է բոլորի պատասխան տալու և նկատողության ժամանակը, և, այո, պատասխանատվություն է լինելու, որ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից
15:13 16/04/2024

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}