Եվրոպական Խորհրդի նախագահը կարևորել է երկխոսության ոգով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը
Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական Խորհրդի Նախագահ Հերման Վան Ռոմպույին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հեը կապերի բաժնից:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է դեսպան Մարգարյանի և Հերման Վան Ռոմպույի միջև կայացած առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Շնորհավորելով ՀՀ դեսպանին` Եվրոպական Խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Մարգարյանը լավագույնս կնպաստի ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
Վան Ռոմպույը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների անցած ճանապարհին, կարևորել է համագործակցության և երկխոսության ոգով դրանց հետագա զարգացումը:
Դեսպան Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ պատրաստակամ է ջանքեր գործադրել Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ: Եվրոպական խորհրդի նախագահի խնդրանքով դեսպան Մարգարյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերություններում և տարածաշրջանում առկա իրավիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին