Չբավարարված կետերը պետք է դառնան ժողովրդական ալիքի կողմից առաջադրվող պահանջ. Տ.Ուրիխանյան
«Նախ արձանագրենք, որ պահանջները չեն բավարարվել: Երկրորդ` կարծես թե այլևս երևում է, որ չկա առանձնակի ցանկություն բավարարելու և երրորդ` մնում է միայն մեկ տարբերակ, որպեսզի բոլորը դառնան զանգվածային պահանջի առարկա` նաև որպես ժողովրդական ալիքի կողմից առաջադրվող պահանջ: Այլ տարբերակ չեմ տեսնում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով կառավարության պատասխանը քառյակի ներկայացրած 12+1 կետերին:
Պատգամավորը նշեց, որ ինքն այդ մասին նախօրեին ասել է նաև ԱԺ շենքի դիմաց հավաքված ցուցարարներին, ներկայացնելով իր կարծիքը, որ թերևս այլ տարբերակ չի մնում, քան այդ պահանջը հանել փողոց: Այնպես որ հոկտեմբերի 10-ին եռյակի համապետական հանրահավաքի առանցքային թեմաներից մեկը հենց սա է լինելու:
Հարցին, թե ինչ պետք է անի քառյակը հետո, երբ կառավարության կողմից պահանջները, փաստորեն, չբավարարվեցին ու հանրահավաքում այդ մասին կհայտարարվի, կստացվի, թե քառյակի համար միայն պահանջները հնչեցնելն էր կարևոր, Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ հենց այստեղ է, որ պետք է դնենք բազմակետ. «Դնում ենք բազմանշանակ բազմակետ և թող պատասխանատուները, այսինքն իշխանությունը, գիտակցի, թե ինչ կարող է լինել, եթե ժողովրդի պահանջները չբավարարվեն: Իրապես ժողովրդի, որովհետև քաղաքական պահանջի առանցքում լուրջ սոցիալական և տնտեսական պահանջների հրամայականն է»:
Հարակից հրապարակում `
Կառավարության պատասխանը քառյակի 12+1 կետերին. Կետ առ կետ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին