ՄԱԿ. Իրաքում ԻԼԻՊ-ը «ցնցող» հանցագործություններ է իրականացնում
Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Իրաքում ՄԱԿ առաքելության համատեղ 29 էջանոց զեկույցում նշվում է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայիններն Իրաքում զանգվածային մահապատիժներ են իրականացրել, կանանց ու աղջիկներին շահագործել են որպես սեքս-ստրուկներ, երեխաներին օգտագործել են որպես զինվորներ, որը կարող է ռազմական հանացագործություն որակվել:
Reuters գործակալությունը հայտնում է, որ զեկույցը հիմնված է 500 հարցազրույցների վրա, որում անդրադարձ է կատարվում նաև Իրաքի զինված ուժերի օդային հարվածների հետևանքներին, որը հանգեցրել է «քաղաքացիական անձնանց մահվան», քանի որ իսլամիստների դեմ ուղղված հարվածների տակ են հայտնվել գյուղեր, դպրոցներ և հիվանդանոցներ, իսկ այս ամենը միջազգային իրավունքի խախտում է:
Փաստաթղթում նշվում է, որ «իսլամիստական ուժերը կոպիտ խախտել են մարդու իրավունքները, բռնություն են կիրառել կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես քրիստոնյաների ու եզդիների նկատմամբ, իսկ այս ամենն ընդլայնել է հակամարտությունը, որը ստիպել է 1.8 մլն իրաքցիների հեռանալ իրենց տներից»:
«Բռնությունները ներառում են քաղաքացիների ու քաղաքացիական ենթակառույցների ուղղակի թիրախավորում, մահապատիժներ և քաղաքացիների սպանություններ, առևանգումներ, բռնաբարություններ, երեխաների ու կանանց նկատմամբ սեռական ու ֆիզիակական բռնության այլ տեսակների կիրառում, երեխաների բռնի հավաքագրում, կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացում կամ սրբապղծում, կողոպտում և հիմնարար ազատության ոտնահարում»,-ասվում է զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում