Ն.Փաշինյանն այցելել է Շանթ Հարությունյանին ու մյուսներին
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման հիմնադիր անդամ Նիկոլ Փաշինյանը facebook-յան իր էջում գրառում է կատարել, որում նշված է.
«Այսօր «Վարդաշեն» «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում հանդիպեցի քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանին, Վարդան Վարդանյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Վահե Մկրտչյանին, Ալբերտ Մարգարյանին, Ալեք Պողոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Սևակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին:
Մեծ լիցքեր ստացա նրանց հետ շփումներից. բոլոր տղաներն առանց բացառության՝ ամուր կանգնած են քաղաքացիական պայքարի իրենց դիրքերում»:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով: Պատժի սկիզբը համարվում է 2013 թ. նոյեմբերի 5-ը:
Նախորդող հրապարակում՝
Շանթ Հարությունյանը դապարտվեց 6 տարվա ազատազրկման, որդին՝ 4 տարվա
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում