ԱԺ նախագահը Արամ Մանուկյանի դիտողությունը ճիշտ համարեց (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր շարունակեց նախորդ քառօրյային ընդհատված ՄԻՊ 2013թ. զեկույցի քննարկումները: Հարակից զեկուցողն էր ԱԺ Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:
Նա իր զեկույցն ավարտելուց հետո ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նախքան ելույթը վերջինս ԱԺ նախագահից հարցրեց. «Ուզում եմ հարցնել, եթե Մարդու իրավունքների պաշտպանը դահլիճում չէ, ո՞ւմ համար ենք ելույթ ունենում»: Գ. Սահակյանն ասաց. «Դիտողությունը ճիշտ է: Շուտով կլինի: Դա էլ է վերաբերմունք: Կգա, կլինի»:
Արամ Մանուկյանը նախ նշեց, որ իր ելույթը վերնագրել է «Մարդու իրավունքների պաշտպանն իրավունքների պաշտպանության կարիք ունի»:
Նա նշեց, որ ՄԻՊ –ը կազմել է բծախնդիր, ծավալուն աշխատանք, սակայն, ըստ նրա, զեկույցի մեխը պետք է լիներ 2008 թ. մարտի 1-ի դեպքերը, մինչդեռ ընդամենն արձանագրված է, որ վեց տարվա ընթացքում առաջընթաց չի գրանցվել, պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկել սեղմ ժամկետներում «Մարտի 1»-ի տաս զոհերի գործն ավարտել:
Ա. Մանուկյանը նշեց, որ 2013 թ ՄԻԵԴ-ը ՀՀ-ից ստացել է 943 բողոք, որից 285-ը դեռևս գտնվում է քննարկման փուլում: 46 գործով վճիռ է կայացվել, որից 45-ի դեպքում ՀՀ կառավարությունը պարտվել է:
«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը Հայաստանում անմխիթար վիճակում է, որը քաղաքական ենթատեքստ ունի, կապված է իշխանությունների այսօրվա վարած քաղաքականության հետ»,- իր ելույթն ամփոփելով՝ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:
Ելույթի վերջում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանը միջանցքում էր, լսել է ելույթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին