Լևոն Զուրաբյան. Հոկտեմբերի 10-ին ժողովուրդն իր առաջին քայլն արել է
«Հայաստանում մարդու իրավունքները խախտված են և պարզվում է, որ իրավունքները խախտված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդն ինքն իր ձեռքը չի վերցրել իր իրավունքների պաշտպանությունը»,- Ազգային ժողովում ՄԻՊ 2013թ. զեկույցի քննարկումների ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ հոկտեմբերի 10-ին ժողովուրդն իր առաջին քայլն արել է, ստեղծվել է համաժողովրդական նոր շարժում, որն այլևս թույլ չի տալու խախտել ժողովրդի, մարդու իրավունքները:
«Իմացեք, եթե ժողովուրդը ոտքի է կանգնում, մարդու իրավունքները պաշտպանվում են: Հոկտեմբերի 24-ին ժողովուրդն իր իրավունքներն այնքան լավ կպաշտպանի, որ դրանից հետո բոլոր կհասկանան, թե ինչ է նշանակում ազատություն, ժողովրդավարություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Նա կենտրոնացավ այն հինգ կարևոր իրավունքների վրա, որոնք են քաղաքացիական ազատությունները: Լ. Զուրաբյանի դիտարկմամբ, եթե այդ հինգ իրավունքը պահպանվում է, երկրում ստեղծվում է իրավիճակ, երբ ժողովորդն ինքն է վերցնում իր իրավունքների իրականացնումն իր ձեռքը: ՀԱԿ խմբակցության ղեկավարը թվարկեց այդ հինգ իրավունքները՝ կյանքի իրավունք, մարդու ազատության իրավունքի ապահովում, սեփական իշխանության ընտրելու իրավունք, տեղեկատվության ազատության իրավունքը, հավաքների ազատության իրավունք:
Հարակից՝
Հովհաննես Սահակյան. 131 պատգամավորն էլ պետք է համագործակցի ՄԻՊ-ի հետ (տեսանյութ)
ԱԺ նախագահ. Ինձ մի թողեք, որպեսզի ես նիստերի ժամանակ գործեմ որպես Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահը Արամ Մանուկյանի դիտողությունը ճիշտ համարեց (տեսանյութ)
Ս. Դեմիրճյան. Հայաստանում երկու տեսակի արդարադատություն կա (տեսանյութ)
Գ. Սահակյան. Մեզանում երբեք քաղբանտարկյալներ չեն լինի