Շարմազանովը՝ Փոստանջյանին. «Իմ ուշքը չի գնում Ձեր խոսափողն անջատելու համար» (տեսանյութ)
«Ուրբաթ օրը ոչ աշխատանքային ժամին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց վճիռ, համաձայն որի, Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդիկ անազատության մեջ են հայտնվում»,- Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնակելուց անմիջապես հետո ձայնի իրավունք խնդրեց «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հանդես գալով նման հայտարարությամբ:
Նա դեռ իր խոսքը չէր ավարտել, երբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարամազանովն ընդհատեց նրան և ասաց, որ պատգամավորի ասածը կապ չունի օրակարգի հետ և խախտում է կանոնակարգ օրենքը:
«Ամեն անգամ տպավորություն է ստեղծվում, որ ես անջատում եմ Ձեր խոսափողը, սակայն եկեք հարգենք միմյանց: Ձեր ասածը կապ չունի օրակարգի հետ, դրա համար գոյություն ունի հայտարարությունների ժամ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Մտքերի փոխանակության ժամանակ Զարուհի Փոստանջյանը կրկին խոսեց Շանթ Հարությունյանի դատավճռի մասին, սակայն ԱԺ փոխնախագահը կրկին ընդհատվեց:
«Իմ ուշքը չի գնում Ձեր խոսափողն անջատելու համար, ու Դուք էլ պիտի խոսեք և գործեք կոռեկտության շրջանակում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ