Կանադան ԻԼԻՊ-ի դեմ գործողություններին մասնակցելու համար 6 կործանիչ է ուղարկում Մերձավոր Արևելք
Կանադայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կանադական 6 կործանիչ, որը միջազգային կոալիցիայի կազմում մասնակցելու է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ գործողություններին, մեկնելու է Մերձավոր Արևելք: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
«F-18 կործանիչները Կոլդ Լեյք ավիաբազայից հոկտեմբերի 21-ից մեկնելու են մասնակցելու գործողություններին»,-ասվում է փաստաթղթում:
Ընդհանուր առմամբ, Կանադան ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար ուղարկելու է 9 ինքնաթիռ՝ 6 F-18 կործանիչ, երկու CP-140 Aurora հետախուզական ինքնաթիռ և մեկ Airbus СС-150 Polaris լիցքավորող ինքնաթիռ, ինչպես նաև ուղարկվելու է 600 զինծառայող՝ օդային առաքելությունն աջակցելու համար: Բացի այդ, երկարացվելու է 69 կանադացի մասնագետների մասնակցության ժամկետը, ովքեր սեպտեմբերի սկզբից որպես խորհրդականներ օգնում են են իրաքցի և քուրդ զինվորականներին: Կանադական կոնտինգենտը տեղակայվելու է Քուվեյթի ավիաբազայում:
Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը հայտարարել էր, որ իսլամիստների դիրքերի ուղղությամբ հարվածներ է հասցնելու միայն Իրաքի տարածքում և որ կանադացի զիվորները չեն մասնակցելու ցամաքային գործողություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում