Ղըրղզստանը ԵՏՄ-ին ու Մաքսային միությանը կմիանա 2015 թ-ի հունվարից
Ղըրղզստանի իշխանություններն հայտարարել են 2015 թ-ի հունվարի 1-ից Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը միանալու մտադրության մասին: «Լենտա ռու» կայքի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ամփոփելով Ղըրղզստանի վարչապետ Ջոմարտ Օտորբարևի և նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ բանակցությունները:
Մատվիենկոն ընդգծել է, թե ռուսական կողմը համոզվել է «ինտեգրացիոն տնտեսական միություններին միանալու Ղըրղզական հանրապետության ամուր քաղաքական կամքի ու մտադրության հարցում»:
Դաշնային խորհրդի նախագահի խոսքերով, Ղըրղզստանը ցանկանում է արագացված տեմպերով մինչ տարեվերջ ավարտել ճանապարհային քարտեզի իրագործումը, ընդունել անհրաժեշտ նորմատիվ իրավական փաստաթղթերի փաթեթը, ինչն էլ հնարավորություն կընձեռի դառնալ ԵՏՄ լիարժեք անդամ: