Բոյկոտել, թե շարունակել մասնակցել քննարկմանը. Եռյակը քննարկում է անցկացրել
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի ընդդիմության արտահերթ հարցերը չքննարկվեն: Այդ թվում` դիմում են մանր խորամանկությունների»,- ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի հերթական աշխատանքային քննարկումից հետո։
Պատգամավորի խոսքով` այդ ամենը մի նպատակ է հետապնդում` ժամանակ ձգել, օրակարգը լցնեն օրենքներով, որպեսզի ընդդիմությունը չկարողանա արտահերթ կարգով քննարկել պետության մեջ ստեղծված իրավիճակը ու իրապես քննարկման արժանի հարցերը:
«Խախտվում է ԱԺ կանոնակարգ օրենքը, արհեստականորեն նախագծեր են կցվում իրար, որոնք որևէ կապ չունեն սահմանամերձ համայնքների հարցերի հետ»,- նշեց նա` հավելելով , որ եռյակի օրակարգում կար հետևյալ երկու առաջարկը` բոյկոտել կամ շարունակել մասնակցել քննարկմանը:
«Մենք որոշել ենք ակտիվորեն մասնակցել այդ նախագծերի քննարկմանը»,- հնչեցրեց իրենց որոշումը Ռ.Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում