Մեծ Բրիտանիան անօդաչու թռչող սարքեր կուղարկի Սիրիա
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան մոտ ժամանակներս անօդաչու թռչող սարքեր գործի կդնի` Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների մասին հետախուզական տվյալներ հավաքելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Անօդաչու սարքերը Սիրիայի տարածքում թռիչքներ են իրականացնելու` կապված ազգային անվտանգության ապահովման ու այնտեղից բխող ահաբեկչական սպառնալիքի հետ»,-ասել է Ֆելոնը:
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ անօդաչու թռչող սարքերը չեն միանալու Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ օդային հարվածներին, քանի որ դրա համար անհրաժեշտ է խորհրդարանի թույլտվությունը: