«Դու-ն դու ես, այ տղա». Փաշինյանի ու Այվազյանի բանավեճը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Ազգային ժողովում այսօր բանավեճ տեղի ունեցավ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասաց. «Երբ որ դուք արտոնություն եք տալիս, ու մարդիկ դրա դեմ ցույց են անում, նշանակում է, որ այդ մարդկանց քթերից հանում եք: Ինչի եք դրել սահմանամերձ անունը: Ոչ մի արտոնություն էլ չեք տալիս: Տատիկ-պապիկների մասին, որ այդքան մտածող լինեիք, 25 տարի չէիք թալանի նրանց ու միլիոնատեր դառնա: Նրանք հարյուր հազարավոր դրամներով նիսյաներ ունեն: Այդ փողերը տվեք, թող գնան փակեն, ոչ թե ձեր միլիարդները կրկանապատկեք»:
«Սահմանամերձ տարածքներում ինչքան օբյեկտ ունեմ քեզ եմ տալիս»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Վարդան Այվազյանը:
Խոսակցությանը տեղից միջամտեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վարդան Այվազյանն արձագանքեց. «Էս դո՞ւ խի անհանգստացար»։
«Ամոթը չափ ունի բոլորի համար, սուտի գոռգոռալով չէ,-ասաց Վ. Այվազյանը:
Մանրամասները տեսանյութում: