Թևան Պողոսյան. Եռյակը կարող է վեցյակ դառնալ կամ կմնա երկու կուսակցություն (տեսանյութ)
Մենք բազմիցս ասել ենք, որ եռյակը կարող է վեցյակ դառնալ կամ կմնա երկու կուսակցություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Ժառանագության» եռյակից դուրս գալու հարցին՝ նման դիտարկում արեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Պետք է գիտակցենք, որ այսօր համագործակցություն է տեղի ունենում այն հարցերի շուրջ, որտեղ մենք ունենք միասնական դիրքորոշում: Որոշ սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ մենք ունենք մոտեցումներ, որոնք ոչ միայն մենք ենք կիսում, այլ օրինակ ԱԺ-ում քվեարկության ժամանակ շատ հաճախ «Օրինաց երկիր»-ն էլ է մեզ հետ միասնական քվեարկում, Դաշնակցությունն էլ»,-նշեց Պողոսյանը:
Անդրադառնալով հոկտեմբերի 24-ի հանրահավաքին՝ նա ասաց, որ այնտեղ ամեն ինչ պարզ կլինի. «Մենք ունենք մի ֆորմատ, որ ամեն հանդիպումից հետո ղեկավարը կամ խոսնակը զեկուցում է դրա մասին: Քանի որ երեկ պարոն Հակոբյանը մանրամասն ներկայացրել է քննարկումները, նորից չեմ մեկնաբանի: Կգա այդ օրը, կլինեք այնտեղ ու բոլոր մանրամասները պարզ կլինեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: