Եռյակի առաջնորդները հանդիպել են
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են, իսկ քիչ անց կմեկնարկի նաև Գ. Ծառուկյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գ.Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ավելի ուշ կկայանա արդեն եռյակի առաջնորդների հանդիպումը:
Քննարկվել ու քննարկվելու են հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի և ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում