Մերձդնեստրը զգուշացնում է Ուկրաինային
Մերձդնեստրի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի իշխանությունների որոշման կապակցությամբ, համաձայն որի Կիևը միանում է չճանաչված հանրապետության առանձին ներկայացուցիչների նկատմամբ գործող ԵՄ պատժամիջոցներին:
ԱԳ նախարարության տարածած հայտարարության համաձայն, Կիևի իշխանությունների նման որոշումը կվտանգի «5+2» ձևաչափով Մերձդնեստրի հակամարտության կարգավորման բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հիշեցնելով, թե ավելի վաղ նմանօրինակ մտահոգություն էր հայտնել նաև ՌԴ ԱԳՆ:
Նշենք, Մեձդնեստրի հարցի կարգավորման բանակցություններն ընթանում են «5+2» ձևաչափով, որով Մոլդովան և Մերձդնեստրը հանդես են գալիս որպես հակամարտության կողմ, Ռուսաստանը, Ուկրաինան և ԵԱՀԿ-ն՝ որպես միջնորդներ, իսկ ԱՄՆ-ն և Եվրամիությունը ՝ դիտորդներ:
«Ուկրաինայի՝ Եմ կողմից գործող պատժամիջոցների միանալու որոշումը վտանգում է հավասարակշռված բանակցային գործընթացը և հղի է Մշտական խորհրդի անդամների միջև հարաբերություններում վստահության կորստով»,-ասված է Մերձդնեստրի մոլդովական հանրապետության ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Գերատեսչությունը կարծում է, որ պատժամիջոցներ կիրառելու մասին Ուկրաինայի որոշումը հանդիսանում է «անկողմնակալ և ազնիվ միջնորդության սկզբունքների կոպիտ խախտում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին