Բեռլուսկոնին մտադիր է մնալ քաղաքականության մեջ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է քաղաքական կարիերան շարունակելու մասին: Նման հայտարարություն նա արել է իր ղեկավարած «Առաջ Իտալիա» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ. Փոխանցում է «Լենտա.ռու» կայքը:
Բեռլուսկոնին ասել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին իր կուսակցությունը հաղթելու շանսեր ունի:
«Ես մնում եմ խաղի մեջ, որպեսզի վերադառնամ և հաղթեմ: Այն ամենից հետո, ինչ ես արել եմ իմ կյանքում, չեմ կարող հենց այնպես հեռանալ քաղաքական բեմից», -ասել է 78-ամյա գործիչը, ավելացնելով, որ կուսակցության հաղթանակի համար աշխատում է ամեն օր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ