ԱԺ նախագահն ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի անդամ, Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ և քարտուղարության անդամ Յուի Խունցյուի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարևորել է տարբեր ոլորտներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների խորացումը, մասնավորապես միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու զարգացումը:
Նրա գնահատմամբ՝ հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը կնպաստեն Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության ամրապնդմանն ու երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը:
Սահակյանը կարևորել է երկու երկրների կին խորհրդարանականների ակտիվ շփումները, փոխայցելությունները, ինչն իր հերթին ազդակ կհանդիսանա երկկողմ կապերի առավել սերտացմանը և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն կընձեռի:
Պատվիրակության ղեկավար Յուի Խունցյուն ներկայացրել է իրենց առաքելությունը, խնդիրներն ու առաջնահերթությունները, համագործակցության հնարավորություններն ու իրականացվող ծրագրերը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ու քննարկվել երկու երկրներում կանանց հիմնահարցերի լուծմանը միտված ազգային ծրագրերի գերակայություններն ու հեռանկարները, կարևորվել է հասարակական-քաղաքական կյանքում կանանց
ներգրավվածությունը և այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ