Վարչապետ. ՀՀԿ ԳՄ նիստում փոխվարչապետի հարց չի քննարկվելու
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում փոխվարչապետի նշանակման հարց չի քննարկվելու: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իշխանությունը պատրաստ է «վաղվա հեղափոխությանը» (հոկտեմբերի 24-ին կայանալու է խորհրդարանակն ոչ իշխանական երեք ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» հանրահավաքը), Հ. Աբրահամյանն ասաց, որ ցանկացած հեղափոխություն վատ է երկրի համար, ապա հարցադրում է, արել , թե ինչո՞ւ են լրագրողները երկրին այդքան վատ բան ցանկանում. «Դուք երիտասարդ եք, նման բաներ մի ասեք: Խնդրում եմ բոլորիդ հասարակությանը ճիշտ տեղեկատվություն տրամադրեք»:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե կառավարությունը չի ցանկացե՞լ, թե չի կարողացել կատարել քառյակի 12 կետից բաղկացած պահանջները, Հ. Աբրահամյանն ասաց, որ կառավարությունը գրավոր պատասխանել է այդ պահանջներին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին