Աշխարհում 19:48 23/10/2014

The New York Times-ը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանին

Ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք թայմզ» պարբերականը վերջին համարում «Հայաստան. Անտիկ ազգ, ժամանակակից հանրապետություն» (Armenia: An ancient nation; a modern republic) խորագրի ներքո չորս էջանոց հավելվածով անդրադարձել է Հայաստանին:

Պարբերականի անդրադարձում տեղ են գտել հարցազրույցներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, Հայաստանի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի, ինչպես նաև արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի և «Կոնվերս բանկի» տնօրեն Տիգրան Դավթյանի հետ: Բացի այդ անդրադարձ է կատարվել երկրին, հայ-ամերիկյան հարաբերություններին ու տնտեսական զարգացման հեռանկարներին: Ստորև ներկայացնում ենք «Նյու Յորք թայմզի» անդրադարձը՝ որոշ կրճատումներով:

«Երկար անցյալ, լուսավոր ապագա» վերնագրի ներքո թերթն անդրադարձել է Հայաստանին ու հայ ժողովրդի պատմությանը: Նշելով, որ չնայած հայերն իրենց «երկար, ողբերգական պատմության ընթացքում խտրական վերաբերմունքի են արժանացել», այսօր երկիրը զարգանում է որպես ժամանակակից ժողովրդավարական պետություն: Թվարկելով օտարների գերիշխանության բազմաթիվ դեպքերը՝ թերթը կանգ է առնում Մեծ եղեռնի վրա. «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երկիրը սարսափելի ողբերգություն ապրեց: Օսմանյան թուրքերը 1.5 մլն հայի դաժանաբար սպանեցին Միջագետքի անապատներում, շատերը հարձակումների պատճառով ցրվեցին աշխարհով մեկ: Գիտնականների և շատ երկրների կողմից որպես պետության կողմից հովանավորված Ցեղասպանություն ճանաչված 1915 թվականի դեպքերը մշտապես դրոշմվել են աշխարհով մեկ սփռված հայերի գիտակցության մեջ, և ամեն տարվա ապրլի 24-ին նրանք հարգում են զոհերի հիշատակը»:

Անդրադառնալով Հայաստանի անկախացման փաստին՝ թերթը գրում է. «Դրանից հետո այս երիտասարդ ազգին, չնայած խոչընդոտներին, սպասվում էր կայուն ճանապարհ: Նրա տնտեսական և մշակութային կենտրոնում` մայրաքաղաք Երևանում, եռուզեռ է տիրում: Թատրոններ, սրճարաններ, թանգարաններ և համերգասրահներ. հնագույն քաղաքում այցելուներին սպասվում է ջերմ ընդունելություն և հայկական հրաշալի հյուրասիրություն»:

Երկրի արտաքին կապերի վերաբերյալ թերթը նշել է. «Ի ցույց դնելով դիվանագիտական հասունություն` Հայաստանն ամուր համագործակցություն է սկսել աշխարհի տարբեր երկրների հետ` հատկապես ԱՄՆ-ի, որը հայրենիք է մեծ, հայրենասեր հայ համայնքի համար: Հայաստանը առողջ և շարունակական հարաբերություն է հաստատել ԵՄ-ի հետ, որն ընդգրկուն համագործակցություն է առաջարկում քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, օրենսդրական և մշակութային բնագավառներում: Շարունակում են զարգանալ նաև ժողովրդավարական ավանդույթները: Կանայք բարձր դիրքեր են զբաղեցնում իշխանական համակարգում և համեմատած հետխորհրդային շատ հանրապետությունների հետ` մարդու իրավունքների ոլորտն ուժեղ է»:

Տնտեսությանը վերաբերող անդրադարձում թերթը նշում է, որ ավանդաբար գյուղատնտեսության և արդյունաբերության վրա հիմնված տնտեսությունը կախված է Սփյուռքի դրամական փոխանցումներից, ինչն ըստ թերթի, դյուրացնում է միջազգային առևտուրն ու կապիտալի հոսքը, սակայն երկիրը ձգտում է դիվերսիֆիկացվել և մեծացնել մարդկային կապիտալը:

Ոլորտներից թերթն անդրադարձել է թանկարժեք քարերի մշակմանը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներին, որոնք դիտվում են Հայաստանի տնտեսության ապագայի հիմք:

«Արտաքին առևտրի և ներդրումների խոչընդոտները նվազագույնն են, և երկրում բարձր մակարդակի տնտեսական ազատություն է տիրում»,- գրել է թերթն ու անդրադարձել բանկային և զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին. «Ուրիշ էլ ո՞ր երկիրը կարող է պարծենալ ամենահին կաշվե կոշիկը հայտնաբերերով, որն անթերի պահպանվել էր ստեղծումից 5500 տարի անց»:

Ամփոփելով՝ թերթը նշել է. «Հայաստանի երթը դեպի բարգավաճում, կարծես, անանվիճելի է, մինչդեռ իր ժողովուրդը, որ համառ է, հպարտ իր երկրով, պատմությամբ և մշակույթով, անկասելիորեն քայլում է դեպի ապագա»:

«ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները շարունակում են ծաղկել» վերնագրի ներքո The New York Times-ն երկկողմ հարաբերությունները բնորոշել է որպես «երկու հպարտ երկրների հարաբերություններ, որոնցից մեկը գերտերություն է, իսկ մյուսը երիտասարդ պետություն՝ բարենպաստ բիզնես միջավայրով»:

«ԱՄՆ-ն և Հայաստանը երկու բնական դաշնակիցներ են, որոնց հարաբերությունները վերելք է ապրում և միմյանց աջակցում են ամենատարբեր հարթակներում», - նշել է պարբերականը՝ հավելելով, որ սերտ համգործակցության հարցում կարևոր է նաև հայկական սփյուռքի առկայությունը ԱՄՆ-ում:

Ըստ թերթի՝ ԱՄՆ-ն գործում է որպես հենարան Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների իրականացման համար, և ակտիվորեն նպաստում տարածաշրջանային խաղաղության պահպանման գործընթացներին:

«Իսկ Հայաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ի գլոբալ շահերին, մասնավորապես միջազգային անվտանգության պահպանության և ահաբեկչության դեմ պայքարում»,- ընդգծել է թերթը:


Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ամերիկյան ներդրումներին և նշվել, որ այդպիսիք առկա են մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հյուրանոցային բիզնեսի, կահույքի արտադրության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում:

«Հայաստանն առաջնային է համարում զարգացումը և բարեփոխումները» վերնագրի ներքո թերթն անդրադարձել է տնտեսական վիճակին ու գործարար միջավայրին:

«Քաղաքական գործիչներն ամեն բան անում են, որպեսզի նվազեցնեն բյուրոկրատական քաշքշուկները՝ ապահովելով պարզ գործարար միջավայր և միաժամանակ ստեղծելով գրավիչ ներդրումային միջավայր», - գրել է թերթն ու մեջբերել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին, ով տեղեկացրել է, որ Հայաստանն ԱՊՀ երկրների մեջ ամենաբաց ներդրումային միջավայր ունեցող երկրներից մեկն է և հայտարարել է «բաց դռների» քաղաքականություն. «Դա նշանակում է ներդրումների աշխարհագրական սահմանափակումների բացակայություն, ակտիվների ու շահույթի ազատ և անարգել հայրենադարձելիություն և առանց սահմանափակումների անձնակազմի հավաքագրում»:

Իր հերթին Զարգացման Հայկական Գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ կառավարությունը խրախուսում է ներդրողներին. «Հայաստանի օրենսդրությունը տրամադրում է անվտանգ միջավայր օտարերկրյա նեդրողների համար: Այս մասին ասվում է ՀՀ Սահմանադրության մեջ, ինչը նշանակում է, որ ներդրումների պաշտպանվածությունը չի կարող փոփոխվել խորհրդարանի կողմից»:

Ըստ թերթի՝ երկրում անհամար հնարավորություններ են տրամադրվում, սակայն սկզբնական նպատակն է աջակցել Հայաստանին` պահպանելու իր ամենամեծ ակտիվը՝ լավագույն և ամենավառ միտքը:

Այս կապակցությամբ «Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգի հայաստանյան գործողությունների ղեկավար Ջորջ դել Ագուիլան թերթին հայտնել է. «Մեր և մեր երկրի ամենամեծ մարտահրավերը երիտասարդ պրոֆեսիոնալներին երկրում պահելն է: Նրանք բերում են իրենց հետ նոր գաղափարներ և էլ ավելի են արժևորում իրենց սեփական երկիրը»:

Թերթն այս մոտեցմամբ է պայմանավորել տեխնոլոգիական և հետազոտական ոլորտների զարգացումը, ինչի արդյունք է երկրում այնպիսի բարձրակարգ ընկերությունների ներգրավումը, ինչպիսիք են Synopsys-ը, Microsoft-ը, National Instruments-ը և Oracle-ը:

Բանկային ոլորտի վերաբերյալ անդրադարձում թերթը նշել է. «Հայաստանը իր փոքր, սակայն լավ կառավարվող ֆինանսական հատվածով և կենսունակ, բարձր մրցակցային բանկային միջավայրով եզակի հնարավորություններ է տալիս ներդրողներին: Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է ողջ ֆինանսական ոլորտին` բանկային ապահովագրությունից մինչև թոշակներ»:
Այնուհետև թերթն անդրադարձել է ավիափոխադրումների ոլորտում իրականացվող «բաց երկնքի» քաղաքականությանը, որի միջոցով ոլորտը «կլինի ազատականացված, կավելանա զբոսաշրջիկների թիվը և Հայաստանը կդառնա տարածաշրջանային ավիացիոն հանգույց»:

«Այս քաղաքականությունը կնպաստի Հայաստանում նոր ավիափոխադրողների հիմնավորմանը և հնարավորություն կտա նրանց մրցակցելու միմյանց հետ՝ ապահովելով ուղևորների համար լավագույն ծառայությունները: Այսօր մենք արդեն ունենք իրական արդյունքներ», - այս կապակցությամբ թերթին հայտնել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տնօրեն Արտյոմ Մովսեսյանը:

«Բացելով Հայաստանի երկինքը» վերնագրով նյութում թերթը տեղեկացրել է, որ ազատականացման որոշումից հետո բազմաթիվ ավիափոխադրողներ արդեն իսկ մուտք են գործել հայկական շուկա: «Իսպանական Vueling Airlines, ԱՄԷ - ի Etihad Airways և Ռուսաստանի AK Bars Aero-ն, արդեն օգտվել են այս նախաձեռնությունից: Կառավարությունն ասում է, որ ակնկալում է այս «բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավելացնել տնտեսական աճը 1-2 տոկոսով, իսկ արդյունքներն առայժմ խոստումնալից են: Մեկ տարում, ինչ այս քաղաքականությունը ներդրվել է, ուղևորների թիվը ավելացել է ավելի քան 25 տոկոսով»,- գրել է թերթը:

«Հայաստան. ներդրումներ գյուղատնտեսությունում» վերնագրով պարբերականն անդրադարձ է կատարել գյուղատնտեսությանը, երկրի արտահանման մեջ գյուղատնտեսական մթերքների մեծ ու ներկայումս ընդլայնվող կշռին, դրա խնդիրներին և զարգացման պոտենցիալին: Ըստ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի` գյուղատնտեսությունը Հայաստանի համար միայն տնտեսության ճյուղ չէ, այն նաև դիտարկվում է որպես գյուղական բնակավայրերի զարգացման գրավական` գյուղատնտեսության արտադրողականության և քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը զուգահեռ: Պարբերականը ներկայացրել է Հայաստանում արտադրվող հիմնական գյուղմթերքները` ծիրան, նուռ, դեղձ, հունական ընկույզ, մսամթերք, պանիր, ինչպես նաև աշխարհահռչակ հայկական կոնյակը:

«Հայաստանի գինեգործներն օգտվում են երկրի 6200-ամյա գինեգործության ավանդույթներից: 15 խոշոր վերամշակող գործարաններով և ընդհանուր առմամբ 40 գործարաններով այս գրավիչ ճյուղը խոշոր ներդրումներ է ներգրավում. Tierras de Armenia-ն Հայաստանի գինեգործության մեջ ներդրել է ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլար:

Քաղաքական գործիչները շարունակում են գյուղատնտեսության զարգացման համար հուսալի հարթակներ ձևավորել` այդ ոլորտում առաջադրելով թե նոր նպատակներ և թե ընձեռելով նոր հնարավորություններ», - գրել է պարբերականը:

Այս կապակցությամբ Էդուարդո Էռնեկյանը՝ «Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգի ղեկավարը, թերթին վստահեցրել է. «Ես վստահ եմ Հայաստանում մեր արտադրած գինիների որակի վրա: Մենք հետագայում ևս կներգրավենք ներդրումներ այս ոլորտում»:

«Հայկական Կոնյակ» վերնագրով առանձին նյութում պարբերականը կանգ է առել երկրի բրենդը դարձած ապրանքատեսակի վրա. «Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) արտադրում է 4,5 մլն լիտր կոնյակ՝ Հայաստանի ամենահայտնի ըմպելիքը:

Ամեն տարի աշխարհի 30 երկրներ է արտահանվում այս աշխարհահռչակ ապրանքը, որը հայտնի է ArArAt անվամբ:

Ընկերությունը համագործակցում է հազարավոր խաղողագործների հետ, տրամադրելով պարարտանյութեր և նոու–հաուներ՝ ապահովելով խաղողի որակը:

Այս կոնյակը խորհրդանշական է, 6-20 տարի հնեցման և իր համային հատկանիշներով պարտական է Արարատյան դաշտավայրի յուրահատուկ միկրոկլիմային, խաղողի էնդեմիկ սորտերին և Հայաստանի մեղմ արևին:

Այսօր ընկերությունն իր էական ազդեցությունն ունի Հայաստանի տնտեսության վրա, քանի որ հանդիսանում է խոշորագույն հարկատուներից մեկը և խաղողի ամենախոշոր գնորդը, իսկ միջազգային ասպարեզում 1999 թվականին ԵԿԳ-ն միացել է Pernod Ricard խմբին, որն արտադրում է Chivas, Absolut, Martell ըմպելիքները»:

Շարունակելով գյուղատնետսության թեման՝ թերթը չի շրջանցել նաև հայկական ծիրանը:

«Առասպելական միրգ» վերնագրի ներքո The New York Times-ը գրել է. «Ծիրանը կամ Prunus armeniaca-ն հայկական սալոր է, որը հանդիսանում է ազգային խորհրդանիշ, քանի որ միջնադարում, երբ զինվորներ և թագավորները պիտի գնային ճակատամարտ, կրում էին ծիրանագույն զարդարանքներ: Այն հանդիսանում է նաև հայկական դրոշի երեք գույներից մեկը: Ծիրանը օգտագործվում է նաև Հայկական խոհանոցում: Դրանից պատրաստում են ջեմեր և կոմպոտներ, ինչպես նաև տարատեսակ կերակրատեսակներ:

Պտուղը նաև իր անունն է տվել ամենամյա «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին, որը մեկնարկել է 2004թ.-ին և իր ավանդն է ունեցել հայկական կինոմատոգրաֆիայում:

Ամեն տարի երկրի մրգերի և բանջարեղենների ավելի քան կեսը արտահանվում է: 2013-ին Հայաստանի ծիրանի արտահանումը ռեկորդային է եղել: Արտահանվել է 23.240 տոննա պտուղ, որը 84 տոկոսով գերազանցել է 2012 թ.-ի ցուցանիշը»:

Անդրադարձը թերթը եզրափակել է «Հաջորդ մեծ բանը՝ զբոսաշրջություն» վերնագրով նյութով:

«Իր լեռնաշղթաներով և տեսարժան վայրերով Հայաստանը հաստատում է իրեն որպես տուրիստական վայր: Կառավարությունը ձգտում է զարգացնել այս ոլորտը և այդ իսկ պաճառով ներդրումային հնարավորությունները շատ են ու բազմազան՝ սկսած հյուրանոցներից և վերականգնման նախագծերից` մինչև գինեգործական խանութներ»,- նշել է թերթն ու մեջբերել Կարեն Ճշմարիտյանին. «Զբոսաշրջության ոլորտն ունի լուրջ ներուժ Հայաստանում: Այն հիմնված է երկրի հարուստ մշակութային ժառանգության, եզակի և բազմազան բնության, անկրկնելի սովորույթների ու ավանդույթների վրա: Զբոսաշրջության աջակցության մեր նպատակային քաղաքականության միջոցով ակնկալում ենք ապահովել զբոսաշրջային այցելությունների 5-10 տոկոս տարեկան աճ»:

Հավելենք, որ թերթը զետեղել է Հայաստանի տարբեր անկյուններն ու տեսարժան վայրերը պատկերող լուսանկարներ:

Բացի նշված անդրադարձերից, թերթը ներկայացրել է նաև հարցազրույցներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդուրադ Նալբանդյանի հետ, որոնց Panorama.am-ը կանդրադառնա առանձին նյութով:

The New York Times-ի ներդիրի բնօրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}