Արամ Մանուկյան. Ուսանողությունը ամորձատված է, գիտությունը մեռած
«Այսօր Ազատության հրապարակը, ազատատենչ ժողովուրդը հայտ է ներկայացնում աշխարհին, իշխանություններին, որ ինքը գալիս է իշխանության: Որ ինքը գալիս է ժողովրդի կամոք` իրականացնելու Սահմանադրության անփոխարինելի կետը, որն ասում է: Մենք այսօր սկսում ենք այն գործընթացը, որը տեր է կանգնում Սահմանադրությանը: Եվ խոսելու ենք այսօր կոնկրետ»,- եռյակի հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը
Նրա խոսքով, միջազգային կառույցներից ու դեսպանատներից իրենք ակնկալում են անաչառ, ճշգրիտ տեղեկատվություն Հայաստանում ընթացող շարժման մասին: Ուրիշ ակնկալիք միջազգային կառույցներից ու դեսպանատներից չունեն:
Դիմելով մտավորականությանը, ուսանողությանը նա հայտարարեց. «Մշակույթը ռաբիզացված է, գիտությունը մեռած է, ուսանողությունը` ամորձատված: Թոթափեք ձեր վախը, դեն նետեք ձեր կոչումները, ուղիղ կանգնեք, ողնաշարը ուղղեք` դեպի Ազատության հրապարակ: Այստեղ է հայ ժողովրդի պատմություն կերտող մասը, այստեղ է հաղթանակ կերտող ժողովուրդը: Այս ազգը հաղթանակներ շատ է տեսել և այսօր էլ կերտելու ենք այդ հաղթանակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան