Սիրիայում և Իրաքում յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ սպանվում է Մեծ Բրիտանիայի 1 քաղաքացի
Լոնդոնի «Ծայրահեղականության ուսումնասիրության միջազգային կենտրոնի» (ICSR) հետազոտությունը ցույց է տվել, որ Սիրիայում և Իրաքում յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ սպանվում է Մեծ Բրիտանիայի 1 քաղաքացի: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Կենտրոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն 2014 թվականի սկզբից Մերձավոր Արևելքի թեժ կետերում սպանվել է Մեծ Բրիտանիայի 16 քաղաքացի, այսինքն ամեն երկու ամիսը մեկ 3 ջիհադիստ: 23 դեպքում իրենց երեխաների մահվան մասին հայտնել են ծնողները` նշելով իրենց զավակների իրական անունները: Նրանք եղել են Լիբիայից, Պաղեստինից, Էրիթրեայից և Բանգլադեշից ներգաղթածների երկրորդ սերնդի ժառանգներ: Իսլամիստների միջին տարիքը 23.5 էր` ամենամեծը 41 տարեկան էր, իսկ փոքրը` 18:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իսլամիստները Մեծ Բրիտանիայում լավ կրթություն ու բարձր վարձատրվող աշխատանք են ունեցել:
Նրանց մեծ մասը զոհվել է Սիրիայի կառավարական զորքերի դեմ կռվելիս, որոշները` չափավոր ընդդիմության զինվորների, իսկ մի քանիսն էլ Իրաքի Ռամադի քաղաքում` Իրաքի զինուժի դեմ պայքարելիս:
Մեծ Բրիտանիայից մեկնած ջիհադիստների մեծ մասը միացել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը», Սիրիայում «Ալ-Կաիդայի» թևին` «Ջաբհաթ Ալ-Նուսրային» և այլ խմբավորումների:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում