Իրանի և Պակիստանի սահմանապահները միմյանց ուղղությամբ կրակ են բացել
«Իրանի և Պակիստանի սահմանապահները միմյանց ուղղությամբ կրակ են բացել»,-այդ մասին հաղորդում է «BBC» լրատվական գործակալության իրանական ծառայությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Պակիստանի սահմանապահ ծառայության աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ իրանական կողմից հրանոթային վեց հարված է կատարվել, որին պատասխանել են Պակիստանի սահմանապահները:
Միջադեպը տեղի է ունեցել ոչ բնակեցված բնակավայրում, հետևաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Նշենք, որ իրանական կողմից միջադեպի առնչությամբ դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել: