Կիմ Չեն Ինի հրամանով գնդակահարել են վեց նախարարի
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինի հրամանով գնդակահարել են վեց նախարարների: Այս տեղեկությունը, «Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ, հայտնել է անանուն աղբյուրը:
Ըստ աղբյուրի` գնդակահարված նախարարների թվում են հեռուստահաղորդակցության նախարար Սիմ Չոլ Խոբը, գեներալ Լի Պյոն Չոլը:
Նշվում է, որ հենց ԿԺԴՀ պետական հեռուստաընկերությունն էր հերքել վերջերս բռնապետի մահվան լուրը`ցուցադրելով Կիմ Չեն Ինի պաշտոնական ակցերից մեկից վերցրած կադրեր: Թե ինչով է դրդված մահապատիժը և այլ մանրամասներ, չեն հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ