Լիտվայի ԱԳ նախարար. ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակելու են զարգանալ՝ համադրելով ՀՀ-ի վերջերս կայացրած որոշմանը
«Հայաստան-Եվրամիությունը հարաբերությունները պահպանվելու են, շարունակելու ենք մեր համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում՝ իհարկե, դա համադրելով Հայաստանի վերջերս կայացրած որոշմանը»,- ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:
Նա նշեց, որ հարաբերությունների բարելավման ներուժ կա, ուղղակի պետք է կարողանալ սահմանել, թե ինչ խորությամբ և հեռավորությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները, որ չհակասեն ՀՀ ինտեգրացիոն նոր որոշմանն ու ուղուն:
«Մենք ուրախ կլինենք շարունակել մեր համագործակցությունը ու զարգացնել նաև ապագայում»,- ասաց Լինաս Լինկյավիչուսը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ