Ֆրանսիայի օդուժը Իրաքում ոչնչացրել է ԻԼԻՊ-ի զինանոցները
Ֆրանսիական ինքնաթիռներն Իրաքում` «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող շրջանում, ոչնչացրել են 12 շինություն, որտեղ պահվում էին իսլամիստների զենքն ու զինամթերքը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Այս գիշեր մենք մեծ օպերացիա ենք իրականացրել Իրաքում` ոչնչացնելով շինություններ, որտեղ ԻԼԻՊ-ը արտադրում էր ռումբեր ու զենքեր` Իրաքի զինուժի վրա հարձակվելու համար»,-ասել է Ֆրանսիայի զինուժի շտաբի պես Պիեր դե Վիլիերսը:
Նրա խոսքով, այս ընթացքում կոալիցիայի ուժերը 70 ռումբ են նետել իսլամիստների դիրքերի ուղղությամբ, որից 12-ն իրականացվել է Ֆրանսիայի կողմից:
Նշենք, որ Ֆրանսիան առաջին պետությունն էր, որ միացավ ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիային: Ֆրանսիան ոչ միայն օդային հարվածներ է իրականացնում, այլև մոտ ժամանակներս մարզելու է Իրաքի զինված ուժերին ու օգնություն է տրամադրելու քուրդ մարտիկներին: