Քաղաքական 15:47 25/10/2014

Հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից եկել էր իր սեփական հանրահավաքին

Ոչ իշխանական եռյակ-քառյակի նախօրեի հանրահավաքի միակ արդյունքը, թերևս, հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքից հետո եղած տպավորությունների ամրապնդում էր: Տպավորություններ, որոնք այլևս կարելի է եզրահանգում անվանել: Հակիրճ թվարկեմ դրանք՝

Առաջին եզրահանգումն այն է, որ եռյակ-քառյակը միասնական ստրատեգիա չունի: Թեև Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ստրատեգիան միասնական է, սակայն հնչած ելույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ մասնակից ուժերից, իսկ ավելի ճիշտ՝ լիդերներից կամ նրանց ներկայացուցիչներից յուրաքանչյուրը միանգամայն տարբերվող նպատակով է բարձարցել հարթակ: Մասնավորապես, երեք ուժերից յուրաքանչյուրը կոնկրետ իդեա-ֆիքս ունի, ինչի շուրջ էլ ձևակերպվում են հիմնական ասելիքները:

«Բարգավաճ Հայաստանի» մոտ խնդիրները երեքն են. Սահմանադրության անփոփոխություն, 100 տոկոս համամասնական ընտրակարգ, և երրորդ խնդիրը, որ այս կուսակցության օրակարգից դուրս չի գալիս, կարելի է ձևակերպել այսպես՝ «նախկին վարչապետի հարց»:

Ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի մոտ առաջնային են գործող իշխանությանն օր առաջ «քշելը», և ամենակարևորը (ինչը պարզ երևաց Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ «մարգինալներին» նվիրված հատվածից) իրենց լքած նախկին դաշնակիցներից վրեժխնդիր լինելը:

«Ժառանգության» պարագան մի փոքր այլ է: Կարելի է ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որպես այդպիսին ձևակերպված ստրատեգիա չունի, փոխարենը նրա մոտ իդեա-ֆիքս են Հայկական հարցը, Արցախի դե յուրե անկախության ճանաչումն ու նախագահական վերջին ընտրությունների արդյունքները:

Բնական է, որ գործող իշխանությունը, այսպես թե այնպես, խոչընդոտ է այս բոլոր խնդիրների լուծման ճանապարհին. այն նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումներ, հանդիսանում է աշխատում է «ընդդիմության-ընդդիմության» հետ և խուսափում է Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչել:

Այսպիսով, եռյակ-քառյակի մոտ ընդհանուր ոչ թե նպատակն է կամ ստրատեգիան, այլ այդ նպատակին հասնելու խոչընդոտը: Ասել է թե՝ նրանք մեկտեղվել են գործող իշխանության դեմ, բայց ոչ երբեք հանուն մեկ նպատակի կամ մեկ ընդհանուր ստրատեգիայի շուրջ:

Սա տեսանելի էր հոկտեմբերի 10-ին, իսկ երեկ արդեն ցցուն կերպով արտահայտվեց:

Երկրորդ կարևոր եզրահանգումն այն է, որ հարթակում կանգնածները որոշում կայացնող չեն, կամ որ ավելի ճիշտ է՝ որոշում կայացնոները հարթակում չեն:

Դեռևս նախորդ հանրահավաքի ժամանակ տեղ գտած մի քանի դրվագները՝ հնարության կողմից «հիմա»կարգախոսների տարափի հետևանքում հարթակում առաջ եկած խուճապը և ի վերջո որոշման բացակայությունը, ինչպես նաև հաջորդ հանրահավաքի մասին անմիջապես տեղում չծանուցելն ու տևական ժամանակ այդ հարցում որոշման բացակայությունը հուշեցին, որ թեև եռյակ-քառյակը ներկայացված է ամենաբարձր մակարդակով, բայց նրանք ի վիճակի չեն տեղում որոշում կայացնել:

Նույնը երեկ՝ նստացույց անելու ոմանց առաջարկության վերաբերյալ հարթակում կանգնած լիդերները չկարողացան հենց տեղում որոշում կայացնել և ստիպված էին տեղեկացնել, որ հարցը կքննարկեն և հաջորդիվ տեղյակ կպահեն: Ի դեպ, երեկ նույնպես հստակ օր ու ժամ չներկայացվեց հետագա անելիքների, այսպես կոչված, ժամանակացույցի վերաբերյալ:

Սա վկայում է այն մասին, որ որոշում կայացնողները կամ մեկ այլ տեղ են, կամ էլ՝ որոշումները ճշտվում են այնպիսի անձանց հետ, ովքեր հանրահավաքի ժամանակ ֆիզիկապես ներկա չեն հարթակում: Բնականաբար, այս տպավորությունը փորձ կարվի ամեն կերպ ժխտել, բայց փաստն այն է, որ արդեն երկրորդ հանրահավաքն է՝ շարժման լիդերները որևէ հարցում օպերատիվ կողմնորոշվել և որոշում կայացնել չեն կարողանում:

Մյուս եզրահանգումը կապված է հանրահավաքի մասնակիցների՝ լսարանի հետ: Ովքեր պարբերաբար մասնակցում են տարատեսակ բողոքի ակցիաներին, կարող են փաստել, որ Հայաստանում ձևավորված է հանրահավաքի մասնակիցների մի միջուկ, որտեղ ներգրավված անձինք մշտապես Ազատության հրապարակում են՝ անկախ այն հանգամանքից, թե ով է օրվա բողոքի դրոշակակիրը:

Այդ միջուկը ձևավորվել է դեռևս 90-ականներին, և Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումներին մասնակցելով հասել է մեր օրեր:

Ահա՝ նախօրեի հանրահավաքից տպավորությունն այն է, որ այդ միջուկը կամ բացակայում է, կամ իներտ զանգվածն այնքան մեծ է, որ «հանրահավաքայիններրը» պարզապես տարրալուծվել են դրա մեջ:

Եթե կարճ կապեմ, ապա տպավորությունն այնպիսին էր, կարծես որևէ գյուղի կլուբում հարդ-ռոքի համերգ է կազմակերպվել և դահլիճում ներկաների բացակա դեմքը վկայում է մի կողմից անտարբերության, մյուս կողմից պարտադրված ներկայության մասին:

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ նախօրեի հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից, թե հրապարակում, թե հարթակում, եկել էր իր սեփական հանրահավաքին: Յուրաքանչյուրն այնտեղ լուծում էր իր սեփական, լոկալ խնդիրը: Եվ շատ քչերի դեպքում էին դրանք համընկնում:

PS. «Եռյակ-քառյակ» ձևակերպումն օգտագործել եմ բացառապես այն պատճառով, որ շարժման ղեկավարներն առայժմ այս հարցում վերջնական որոշման չեն եկել:

Արմեն Մինասյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}