Քաղաքական 17:15 25/10/2014

Գագիկ Ծառուկյանի ելույթը հոկտեմբերի 24-ի հանրահավաքում

Հարգելի, սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ,

Շնորհակալ եմ այս վերաբերմունքի, ջերմության, ընդունելության, վստահության համար: Շատ զգացված եմ և այսօր որ մեր կոչով տասնյակ հազարավոր այսօր ժողովուրդը այստեղ է և հարյուր հազարավոր հեռուստացույցով են նայում՝ լսելու մեզ, թե մենք ինչ ենք ասելու, ինչ ենք անելու: Ամենակարևորը ես ձեզ ուզում եմ ասել, որ ես գիտեմ ձեր դարդնուցավը, ձեր խնդիրը, պրոբլեմները և ամենակարևորը գիտեմ դրանց լուծման ձևը:

Ես ձեզնից մեկն եմ ոչ թե խոսքերով, այլ իրական կյանքով, որ ամեն օր շփվում եմ, տեսնում եմ, լսում եմ և միշտ ձեռքս պուլսի վրա է, երկրի վիճակը տնտեսությունը ժողովրդի կարգավիճակը ապրելակերպը: Ես խոսում եմ ի սրտե, դուք գիտեք, որ 2009 թվականից հետո, որ միջազգային, համաշխարհային ճգնաժամը սկսեց, Ծառուկյանը ասում էր, որ, անպայման, հարկավոր է թեթևացում, օգնություն միջամտում, բայց ասում էին որոշ մարդիկ լուրջ դեմքերով՝ Ծառուկյանը չի տիրապետում, բայց այսօր արդյունքը եղավ այն, որ 2009 թվականից մինչև 2014 թվականը 15 հազարից ավել կառույցներ, հիմնարկներ, կրպակներ փակվել են. փակվել են մարդիկ մնացել են անգործ միլիոնավոր մարդիկ անաշխատանք են մնացել, որ այսօր անգործության թիվը հասել է 43 տոկոսի, արտագաղթը, որ ամեն ինչ մենք տիրապետում ենք, մենք գիտենք: Այո, ճգնաժամի ժամանակ պետք է մարդկանց աջակցեն, օգնեն, հնարավորություն տան, պայման ստեղծեն, որ մարդիկ կարողանան աշխատեն ապրեն, չփակվեն: Եվ մինչև այսօր փակվում են այդ կրպակները, այդ գործարանները, իսկ այսօր ժողովրդի վիճակը ծանրագույն է, և այսօր հիմնական այստեղ կանգնածները, ես գիտեմ, որ ժողովրդի 90-95 տոկոսը բանկի տոկոսների տակ է, ճիշտ եմ թե՞, ո՞չ:

Այսօր հարցը ոչ թե խոսքով, այլ գործով պետք է լուծվի, պայման, հնարավորություն պետք է լուծվի, որ մարդը այսօր երեխան մրսում է, գազը տունը ոչ թե գազ չմիացնի, որ փող չունի, թուղթ է վառում, կամ սպասում է, որ մյուս օր առավոտյան գնա խանութից հաց գնի, որ մի օրվա հաց լինի, էժան գնով վերցնի: Մենք սա պետք է կարգավորենք, ամոթ է մեզ, մեր հիմնական ստեղծած այդ կարգավիճակին, որ կարողանա աշխատող ժողովուրդը, ստեղծող ժողովուրդը աշխատի, ստեղծի, իր ընտանիքը պահի: Հիմնական իմ տեսակետը ու մոտեցումը սա է, իսկ այսօր ամենակարևորը Ծառուկյանին ոչ մի դժվարագույն խնդրով չեն կարող վախեցնել, Ծառուկյանը ամեն ինչ տեսել է, դժվարություն, նեղություն, անարդարություն, բայց երբեք չի կոտրվել: Ծառուկյանը մինչև վերջ իր գործը առաջ է տարել:

Սիրելի՛ ժողովուրդ,
Ես այսօր այստեղ եմ, ճիշտ է արդեն մոտ 8-10 տարի է անընդհատ ասում են՝ Ծառուկյանը չի անի, Ծառուկյանը չի գնա, Ծառուկյանի ինչի՞ն պետք է, այո, իրենք ճիշտ են ասում՝ Ծառուկյանի ի՞նչն է պետք գլուխը ցավի տակ դնելու, բայց պետք է մեկը լինի ոչ թե իր մասին մտածի ժողովրդի մասին, ազգի, պետության ժողովրդի, որովհետև միայն մի մարդը չի կարող լավ լինել, ազգովի պետք է լավ լինենք: Եվ այսօր ես նորից եմ ասում՝ չկա մի բան, որ Ծառուկյանը ասած լինի, չանի: Չկա այդպիսի բան ոչ մեկը չի կարող ասել՝ ինչ-որ խոսք եմ տվել, ժամանակից շուտ արել եմ, կան մարդիկ, տարածում են, 8 տարի տարածում են՝ Ծառուկյանը չի գնա, Ծառուկյանը, հեսա կասի, վաղը կասի, 10 օր հետո կասի, բայց Ծառուկյանը ինչ-որ ասել էր մինչև վերջ էլ պահեց իր խոսքը՝ հանուն հարգանքի, հանուն վստահության, հանուն ժողովրդի հավատքի, որ իմ հանդեպ պահում և պահպանում են:

Սիրելի ժողովուրդ,
Այսօր հաղթանակը մերն է, ձերն է: Ես ուզում եմ ասել՝ որոշողը ժողովուրդն է: Եթե այսօր տասնյակ հազարավոր մարդիկ այստեղ են, 100 հազարներ հեռուստացույց են նայում, իհարկե, կա մասսա, որը այսօր մեր կողքին չի, բայց հուսով եմ, որ վաղը կլինի, որովհետև հարցը ոչ թե Ծառուկյանինն է, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր Պետրոսյանինը, այսօր հարցը ժողովրդինն է: Այսօր ժողովուրդը ծանրագույն վիճակում է, այսօր ամսվա վերջին, մարդը մտածում է՝ պարտքը փակի, հարկը տա, տույժ-տուգանք տա և տանի բանկի տոկոսները փակի, որ սրա առաջ պետք է առնվի: Մարդկանց հնարավորություն ու պայման ստեղծվի: Բոլորն էլ ուզում են լավ ապրեն, բայց դրա համար մարդիկ պետք է միասնական լինեն, ուժը ժողովրդի մեջ է, միասնական լինելը հաջողությունը ձերն է եթե մենք այսօր այստեղ հավաքվել ենք, ինչ ասել ենք, միշտ մեր գործին տեր ենք եղել այսօր ձեր կողքին ենք՝ հիմնական խնդիրները կարգավորելու, պայման, հնարավորություն ստեղծելու, միավորելու, միասնական լինելու համախմբելու և իրականացնելու, հաջողությունը ու հաղթանակը միայն դրա մեջ է, սիրելի ժողովուրդ: Երբ, որ դուք միասնական, մի մարդու պես հանուն երկրի, հանուն ժողովրդի, ձեր ապագայի, ձեր երեխայի իրար կողքի եղաք, ուրեմն անմիջապես ինչ քայլ կատարել ենք դա անմիջապես լուծելի է: Եթե տեսնում եք, մի քանի օր փոքր ու միջին բիզնեսի գործարարները համախմբելով ինչ հարց բարձրացնում են, հարցը լուծում է ունենում, հետաձգվում է, ամսի տասին համապատասխան դուք այստեղ էիք սահմանադրական փոփոխումները հետաձգվեց, իսկ ազգովի կանգնելը, ուրեմն բոլոր հարցերը, ժողովրդի թելադրանքը իրականություն է դառնալու:

Նորից եմ ասում՝ ուժը ժողովրդի մեջ է, ոչ մեկը չի համարձակվի ժողովրդին կպնել, ժողովրդին նեղացնել: Մենք ոչ մի անօրինական բան չենք անում, մենք անում ենք այն, ինչ-որ օրենքի սահմանում է, մարդու իրավունքների մեջ է: Եվ մի բան էլ ուզում եմ ձեզ ասել, որ ամենակարևորը մենք պետք է միասնական լինենք, հիմնական եռյակի ընդհանուր որոշման ինչ-որ հարց բարձրացնենք, մենք այնպես պետք է գործենք: Պետք է անհատական գործողություններ չլինեն: Ամենակարևորը, շտապելը հաջողության չի բերի, ինձ ճիշտ հասկացեք, մենք գործը սկսել ենք պետք է ավարտենք: Ավարտենք, այն խնդիրները լուծենք, որի անհրաժեշտությունն այսօր կա:
Ես ուզում եմ ասեմ, որ ես ձեր կողքին եմ՝ մինչև վերջ, մինչև մեր խնդիրների լուծումը: Եվ այսօր ես ուզում եմ մի քանի դրույթներ կարդալ ձեր համար, այն հեռուստադիտողների համար, որոնք անհամբեր այսօր սպասում են, միլիոնավոր հայորդիների համար, որոնք արտագաղթել են՝ Հայաստանը, իրենց ընտանիքը, բալիկներին թողնելով գումար վաստակելու համար դրսում են: Բայց նա օր ու ժամ սպասում են՝ երբ լինի պահը, որ նրանք անմիջապես հնարավորություն ու պայման լինի, որ հետ վերադառնան իրենց հայրենիքը, իրենց բալիկների, իրենց ծնողների մոտ: Եվ մեր ամբողջ սփյուռքահայության համար, որոնք ամենահայրենասեր մարդիկ՝ կարոտով, հույսով միշտ կողմնակից են Հայաստանի հզորացումը, ժողովրդի բարեկեցությանը: Ես հիմա ուզում եմ ընթերցել այդ դրույթներից մի քանիսը:

Սիրելի հայրենակիցներ,
Ակնհայտ է, որ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի: Որպես հետևանք՝ մենք այսօր ունենք աղքատության ահռելի մակարդակ և արտագաղթի վտանգավոր ցուցանիշներ:

Օրեցօր խորացող քաղաքական մենաշնորհն էլ ավելի է սրել երկրում առկա անվստահությունն ու անհանդուրժողականություն: Ձախողումները համատարած են` տնտեսություն, ներքին քաղաքականությունում: Ակնհայտ են անհաջողությունները նաև արտաքին քաղաքականության ոլորտում:

Այսօր իշխանությունը չի առաջարկում երկրի զարգացման և առողջացման որևէ խելամիտ և հավատ ներշնչող ծրագիր: Դա նշանակում է, որ մարդկանց կյանքն ավելի է վատանալու: Ու հենց այս պահին իշխանությունն առաջ է քաշում սահմանադրական փոփոխությունների իր գաղափարը, որպեսզի վերարտադրվի և շարունակի Հայաստանը կառավարել նույն մեթոդներով ու նույն մարդկանցով:
Դուք համաձա՞յն եք իշխանության այդ քայլերին:

Այս վճռական պահին ժողովուրդն իր վերաբերմունքը պետք է հստակ արտահայտի: Մենք` երեք քաղաքական ուժերս, գիտակցում ենք այն լրջագույն պատասխանատվությունը, որը ստանձնել են: Ես, որպես ԲՀԿ նախագահ վստահեցնում եմ, որ ձեզ հետ միասին մենք իրացնելու ենք հանրային համաժողովրդական պահանջը: Հայաստանը զարգացման և վերելքի ուղու վրա դնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն և նոր քաղաքականություն: Դուք համաձա՞յն եք:

Սիրելի հայրենակիցներ,
Կյանքն այսօր պարզապես պարտադրում է գնալ արմատական փոփոխությունների: Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են: Դրանում չկա ոչ մի կասկած: Մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է` մենք կողմ ենք խաղաղ, անցում իշխանություններին: Ես, իմ ղեկավարած կուսակցությունը և իմ գործընկեր կուսակցությունները պատրաստ ենք ցանկացած սցենարի: Մենք մայդանի կոչ չենք անում, բայց ես արդեն ասել եմ, որ մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը, ժողովրդի թշվառությունը և ամեն գնով վերարտադրվելու իշխանության ծրագիրը: Պատմական փոփոխությունների այս փուլում շատ կարևոր է մեծացնել համաժողովրդական համախմբման ծավալը: Ոչ ոք Հայաստանում չպետք է մնա դիտորդի դերում. սա բոլորիս գործն է:

Լուրջ անելիք ունի նաև Սփյուռքը: Պետք է վերանայի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ողջ համակարգը: Սփյուռքի քաղաքային և տնտեսական հսկայական ներուժը պետք է, վերջապես, օգտագործվի մեր երկրում: Ես դիմում եմ Սփյուռքի մեր համայնքների ղեկավարներին և հեղինակավոր գործիչներին: Հայաստանն ունի ձեր կարիքը: Միասին ստեղծենք իրական աշխատանքների մեխանիզմ: Ես պատրաստ եմ այս հարցում դառնալ թե՛ կազմակերպիչ, թե՛ նախաձեռնող:Հաջողության համար չափազանց կարևոր է նաև ներքին մթնոլորտը:

Ես, այս հարթակին կանգնած, որպես երկրի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, ուզում եմ հայտարարել. Բարգավաճ Հայաստանը երկրի ներսում չունի թշնամիներ: Երկրին պետք չեն ներքին թշնամիներ:

Եվ երկրորդ` անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից՝ պետական համակարգը իրեն պետք է զգա պաշտպանված և աշխատի հանդարտ ու կայուն մթնոլորտում: Մարդու քաղաքական դիրքորոշումը որևէ ազդեցություն չպետք է ունենա նրա աշխատանքի, սոցիալական պաշտպանվածության, ունեցվածքի և անձի անձեռնմխելիության վրա: Ես պատրաստ եմ դառնալ դրա երաշխավորը:

Սիրելի հայրենակիցներ,
Որևէ մեկի մոտ կասկած չպիտի լինի, որ հոկտեմբերի տասից մեկնարկած համաժողովրդական շարժման այս ալիքով մենք հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը:

Արձանագրենք, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը հետաձգվեց ժողովրդի ճնշման շնորհիվ: Դա նշանակում է, որ համաժողովրդական ճնշումը պետք է էլ ավելի մեծացվի, և որ առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում անել թույլ չենք տալու: Եվ ես հիմա ուզում եմ հայտնել մի շատ կարևոր որոշման մասին.

Այսօրվանից սկսած՝ մենք ողջ Հայաստանում սկսում ենք համաժողովրդական շարժման միասնական շտաբերի ձևավորումը` ցանկացած պահին ժողովրդին մոբիլիզացնելու համար: Դուք դառնալու եք մշտական գործող միավորներ բոլոր բնակավայրերում` համախմբելով ոչ իշխանական ուժերին, մեզ համախոհ արտախորհրդարանական բոլոր կուսակցություններին, հասարակական և քաղաքական շարժումներին, ողջ ժողովրդին: Ես կարևորում եմ յուրաքանչյուր քաղաքացու ակտիվ մասնակցությունը ու դերակատարումը: Մենք պարտավոր ենք այս նոր ձևավորվող հզոր շարժումը տալ կառուցվածքային և կազմակերպչական լուծումներ:

Սիրելի հայրենակիցներ: Մենք շատ ժամանակ չունենք: Անհրաժեշտ են այս խոր, ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքեր.
Պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը: Ճանապարհը հստակ է` ամենասեղմ ժամկետներում գնալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտրակարգը` գնալ ընտրությունների: Սա թույլ կտա երկիրը չտանել ցնցումների, խուսափել մայդաններից, և համատեղ ջանքերով սկսել լուծել երկրի ժողովրդի առաջ կանգնած լրջագույն խնդիրները:

Իսկ մինչ այդ, հաշվի առնելով ժողովրդի օրհասական վիճակը և գոյություն ունեցող լրջագույն խնդիրները, մենք վերահաստատում ենք մեր պահանջը` ռացիոնալ քննարկումների դաշտում, հստակ ժամանակացույցով լուծել այդ խնդիրները:

Սա՛ է, սա է այս իրավիճակից դուրս գալու գրագետ, օպտիմալ ճանապարհը:

Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել և մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք` երեք քաղաքական ուժերով, մեզ համախոհ այլ քաղաքական ուժերով և առավել լայն համախմբված ժողովրդական շարժմամբ, փողոցում և հրապարակներում կանգնած հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում և արտահերթ ընտրություններ:

Մեր գործն արդար է: Աստված պահապան մեր բոլորին:

Եվ այսօր ես ասում եմ՝ ոչ մի նստացույց չի լինելու, մինչև մենք եռյակով ընդհանուր պայմանավորվածության չգանք, և եթե դրա կարիքը լինի, ուրեմն նստացույց մյուս հանրահավաքին այդ հարցը մենք կբարձրացնենք:

Շնորհակալություն, մինչև նոր հանդիպում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}