Ղազախները պատրաստ են աջակցելու ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացներին
ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են իրենց ղազախ գործընկերների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը նշել է, որ անհրաժեշտ է խթանել երկկողմ համագործակցությունը, նպաստել համագործակցության զարգացմանը մշակույթի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում: Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ պատրաստ են աջակցելու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացներին, հատկապես օրենսդրության նույնականացման հետ կապված հարցերում:
Հանդիպման ընթացքում որոշակիացվել են համագործակցության հետագա ուղղությունները: ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներ Ստեփան Մարգարյանը և Տիգրան Ուրիխանյանը, կարևորելով միջխորհրդարանական կապերի խորացումը, նշել են, որ պետք է սերտացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ղազախստանի հայկական համայնքի խնդիրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ