Հյուսիսային Կորեայում փակել են Ֆեյսբուքն ու Թվիթերը
Հյուսիսային Կորեայի իշխանությունները արգելափակել են օգտատերերի մուտքը Facebook և Twitter սոցիալական ցանցեր. Փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատճառով է նման որոշում կայացվել: Հստակ էլ չէ, թե ինչքան կշարունակվի արգելափակումը: Նշվում է, որ նախկինում այս սոցիալական ցանցերից օգտվել կարող էին միայն օտարերկրացիներն ու դիվանագիտական առաքելությունների, հումանիտար միջազգային կազմակերպությունների աշխատակիցները: Հյուսիսային Կորեայի բնակիչները երբեք էլ ինտերնետից օգտվելու հնարավորություն չեն ունեցել:
Ավելի վաղ այս երկրի իշխանություններն օտարերկրացիներին ու դիվանագիտական առաքելությունների աշատակիցներին արգելել էին օգտվել անլար ինտերնետից` պատճառաբանելով, որ դա բխում է երկրի անվտանգության շահերից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ